Google-ի հավելվածը կորոշի սննդի կալորիականությունը լուսանկարներով![]() 3 հունիսի 2015 - 12:23 AMT PanARMENIAN.Net - Առողջ ապրելակերպի և ֆիթնեսի համար նախատեսված բջջային հավելվածները կկերպարանափոխվեն արհեստական ինտելեկտի նոր ձևի` խորը ծրագրային ուսուցման հայտնվելուն պես: Խոշոր կորպորացիաներն արդեն պարզել են այս ուղղությամբ մշակումների հեռանկարները: Ամերիկյան Google-ը ծրագրային ապահովում է մշակում` հաշվելու համար կալորիաները կերակուր պատկերող լուսանկարներում: Im2Calories նախագիծն օգտագործում է խորը ուսուցման բարդ ալգորիթմեր և պատկերի յուրաքանչյուր պիկսելի խորությունը` որոշելու համար չափաբաժնի տեսակն ու քանակը: Չնայած, որ ծրագիրը դեռ հետազոտման ու մշակման փուլում է, ընկերությունն արդեն որոնում է այլ իրավիճակներում այդ տեխնոլոգիայի օգտագործման հնարավորության տարբերակները: Օրինակ, այդ տեխնոլոգիայի օգնությամբ հնարավոր կլինի նաև վերլուծել ճանապարհային երթևեկությունը` օգնելով վարորդներին ազատ կայանատեղեր որոնել: Google Inc-ը ամերիկյան անդրազգային հանրային կորպորացիա է, որ ներդրումներ է կատարում որոնողական համակարգերի, ամպային հաշվարկների ու գովազդային տեխնոլոգիաների ոլորտում: Բացի որոնողական համակարգից, Google-ը տրամադրում է լայն տարածում ունեցող մի շարք այլ ծառայություններ և գործիքներ։ Դրանց մեծ մասը վեբ-հավելումներ են, որոնք օգտագործելու համար անհրաժեշտ է ունենալ միայն բրաուզեր և ինտերնետ մուտքի հնարավորություն։ Սա հնարավորություն է տալիս տվյալներ փոխանակել աշխարհի ցանկացած կետից՝ անկախ համակարգչի առկայությունից։2014-ին ընկերության սեփական կապիտալը կազմեց մոտ 80 մլրդ դոլար, իսկ զուտ շահույթը գերազանցեց 14 մլրդ դոլարը: Ընթերցեք նաև. Google-ի նոր սարքը թույլ է տալիս կառավարել «խելացի ժամացույցը»` չդիպչելով էկրանին ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |