Հայ «ռուֆերները» նվաճել են «Էլիտ Պլազայի» 85-մետրանոց շենքը (վիդեո)

Հայ «ռուֆերները» նվաճել են «Էլիտ Պլազայի» 85-մետրանոց շենքը

PanARMENIAN.Net - Զբոսանքը տանիքներում կամ «ռուֆինգը» խոշոր քաղաքներում բավականին մեծ տարածում գտած էքստրիմի ձև է: Պարզվում է` հայ երիտասարդների շրջանում ևս կան համարձակներ, որոնց գրավում է քաղաքային տանիքներից բացվող տեսարանները դիտելու գաղափարը: Վերջերս նրանք նվաճեցին վերամբարձ կռունկը երևանյան Կասկադի վերևում: Օրերս էլ տղաները բարձրացել են 85-մետրանոց «Էլիտ Պլազա» բիզնես-կենտրոնի տանիքը։

Ինչպես PanARMENIAN.Net ինասաց «ռուֆերներից» մեկը` Լևոն Բադիկյանը, սա իհարկե վտանգավոր զբաղմունք է, սակայն նա ընկերոջ հետ արդեն 5 տարի է, ինչ զբաղվում է պրոֆեսիոնալ լեռնագնացությամբ: Եվ հետո, միշտ անհրաժեշտ սարքավորումներ ունի ապահովության համար: Բարձրանում են ավանդական եղանակով` վերելակով, աստիճանով և այլն: Գլխավոր էքստրիմը տանիքին է սկսվում:

«Չէ որ սա քաղաքի համայնապատկերով հիանալու հնարավորություն չէ միայն: Դա թույլ է տալիս հաղթահարել վախը և ադրենալինի մեծ հոսք է ապահովում: Բայց ամենակարևորը` առանց հատուկ պատրաստության մարդիկ ոչ մի դեպքում չպետք է փորձեն կրկնել դա»,- ասաց երիտասարդը:

Ըստ Լևոնի, Երևանում այս պահի դրությամբ չկան «ռուֆերների» այլ խմբեր: Իսկ առաջիկա անելիքների մասին էքստրիմի սիրահարները դեռ չեն մտածել:

Զբոսանք տանիքներով (ռուֆինգ, ռուֆերություն) – ինդուստրիալ զբոսաշրջության ենթատեսակ՝ տարածված հիմնականում մեծ քաղաքներում։ Մարդիկ, ովքեր ուսումնասիրում են քաղաքային տանիքներից բացվող տեսարանները, տարբեր անվանումներ են տալիս իրենք իրենց, սակայն հիմնականում կիրառվում է «ռուֆերներ» (անգլերեն roof- տանիք բառից) եզրույթը։

Ռուֆինգը կարելի է բաժանել երեք տեսակի․ էքստրեմալ ռուֆինգ, որի ընթացքում էքստրիմի սիրահարները տանիք են բարձրանում հրդեհային աստիճանների, ջրատար խողովակների և այլ հարմարանքների միջոցով՝ նպատակ ունենալով հասնել տանիք ոչ ստանդարտ եղանակներով։ Երկրորդը լուռ ռուֆինգն է, երբ տանիք են բարձրանում էսթետիկ հաճույք ստանալու նպատակով՝ զմայլվելով բարձունքից երևացող տեսարաններով։ Կարող է ուղեկցվել լուսանկարչությամբ։ Եվ երրորդը՝ «արտ-ռուֆինգ», երբ տանիք են բարձրանում ստեղծագործական միջոցառումների՝ համերգների, սթրիթ-արտ օբյետկտների ստեղծման նպատակով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---