Իրան-Հայաստան գազատարի 40 կմ հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա»-ին

Իրան-Հայաստան գազատարի 40 կմ հատվածը վաճառվում է «Գազպրոմ Արմենիա»-ին

PanARMENIAN.Net - Իրան – Հայաստան գազատարի Մեղրի - Քաջարան հատվածը վաճառվում է ռուսական «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արա Սիմոնյանը։ Գազատարի 40 կիլոմետրանոց այդ հատվածի սեփականատերը դեռևս «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն է, որը պետական ընկերություն է։ «Գազպրոմ Արմենիա»-ն վարձակալում է գազատարի Մեղրի - Քաջարան 40 կիլոմետրանոց հատվածը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Նա մասնագիտացված կառույց է, և էլ ո՞վ, եթե նա չպետք է իրականացնի այդ ծառայությունները։ Էներգետիկ բնագավառի այդպիսի ծախսերը, մենք գտնում ենք, որ շատ ավելի արդյունավետ է, երբ որ կատարում է ոչ թե պետությունը, այլ մասնավոր ընկերությունը։ Հայաստանի գազամատակարարման ամբողջ համակարգը գտնվում էր «Գազպրոմ» ընկերության իրավասությունների ներքո, իմաստ չուներ էդ մի փոքրիկ հատվածը՝ 40 կիլոմետրանոց, պահել, ոչ մասնագիտացված պետական ընկերության պատասխանատվության ներքո։ Ժամանակին ինչո՞ւ դա այդպես արվեց, որովհետև ժամանակին դա կառուցելու համար մենք վարկ ենք ներգրավվել իրանական կողմից։ Իրանական կողմը վարկը կարող էր տրամադրել միայն մեր 100 տոկոս պետական ընկերությանը, այդ առումով, վարկառու դարձավ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, կառուցեց, վարկը մարեց, և հիմա, բնականաբար, իմաստ չունի այլևս այդ փոքրիկ հատվածը պահել», - ասաց Սիմոնյանը։

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, Հայաստանը դեռ ԽՍՀՄ ժամանակ ունեցել է գազի տեղափոխման ծառայութուն, բնագավառում նորեկ չէ, կարող էր ծառայութուն մատուցող այդպիսի մի ընկերություն ստեղծել և չվաճառել գազատարի այդ հատվածը։

Իրան-Հայաստան գազատարը կառուցվել է 2008 թ. հոկտեմբերին։ Գազատարը Հայաստանը միացնում է հարևան Իրանին, որն իր գազի պաշարների ծավալով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում Ռուսաստանից հետո։ [

Այն տարվա կտրվածքով ունի 2.3-2.5 միլիոն խորանարդ մետրի թողունակություն։ Փոխարենը Հայաստանը էլեկտրական էներգիա է մատակարարում Իրանին:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---