Լավրով. Աշնանը ԵՏՄ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

Լավրով. Աշնանը ԵՏՄ-ն կարող է դիտորդի կարգավիճակ ստանալ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

PanARMENIAN.Net - Մոսկվան հուսով է, որ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովը 70-րդ նստաշրջանում, որը տեղի կունենա ընթացիկ տարվա սեպտեմբերին, դիտորդի կարգավիճակ կշնորհի Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ): Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է բելառուս պաշտոնակից Վլադիմիր Մակեյի հետ հանդիպման ավարտին:

«Հուսով ենք, որ սեպտեմբերին, ՄԱԿ ԳՎ 70-րդ նստաշրջանում ԵՏՄ-ն դիտորդի կարգավիճակ կստանա: Մենք համակարգում ենք մեր աշխատանքը գործընկերների հետ ՄԱԿ-ում այդ բանաձևն առաջ մղելու ուղղությամբ»,-ասել է Լավրովը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Վլադիմիր Մակեյը, խոսելով միջազգային ասպարեզում ԵՏՄ առաջ մղելու մասին, նշել է, որ «հարկավոր է ավելի ակտիվ գործել»: «Կարծում ենք, որ Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ միասնական տնտեսական տարածքի ստեղծման հեռանկարն ակտուալ է: Սակայն չի կարելի արհեստականորեն արագացնել իրադարձությունները: Մենք պատրաստ ենք խոսել փորձագետների մակարդկով այդ գաղափարն առաջ տանելու համար»,-ասել է նա:

«Այսօր օրակարգում ՄԱԿ ԳՎ-ում ԵՏՄ-ին դիտորդի կարգավիճակ շնորհելու հարցն է: Համապատասխան խնդրանքն ուղղված է ԵՏՄ բոլոր անդամ պետությունների կողմից ՄԱԿ քարտուղարությանը, պատրաստվում են համապատասխան նյութեր, որոնք ուղղվելու են ՄԱԿ: Վստահ ենք, որ ՄԱԿ հաջորդ հոբելյանական նստաշրջանում, աշնանը, ԵՏՄ-ն կստանա այդ կարգավիճակը: Մտադիր ենք հաջորդ տարի մեր գործընկերների հետ աշխատել ՄԱԿ ԳՎ բանաձևի վրա` ԵՏՄ և ՄԱԿ միջև համագործակցության կազմակերպման մասին»,-ասել է Բելառուսի ԱԳ նախարարը:

«Դա թույլ կտա բարձրացնել մեր կազմակերպության հեղինակությունը և հանել այն կանխակալ վերաբերմունքը, որ կա մեր գործընկերների մոտ ԵՏՄ հանդեպ»,-ասել է Մակեյը:

Սերգեյ Լավրովը նաև նշել է ԵՄ երկրների հետաքրքրության աճը ԵՏՄ հանդեպ, երկու կառույցների միջև շփումների հաստատման առումով:

Լավրովը նաև ասել է, որ կարծիքներ է փոխանակել Մակեյի հետ Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովի արդյունքների մասին: «Մեր ընդհանուր դիրքորոշումն է` խուսափել բաժանարար գծերից Եվրոպայում: Հակառակը, մենք պետք է աշխատենք ջնջել եղածները»,-ասել է ՌԴ նախարարը: «Մեր ընդհանուր կարծիքն է, որ Եվրոպայի կայունության և բարգավաճման շահերից ելնելով, կարևոր է անկեղծ, ոչ ձևական երկխոսություն վարել միասնական տնտեսական և հումանիտար տարածքի ստեղծման մասին` Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ»,-հավելել է նա:

«Արևելյան գործընկերությունը» չի ենթադրում անդամակցում ԵՄ-ին, սկայն ուղղված է Եվրամիության քաղաքական և տնտեսական ինտեգրմանը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ: Վերջին երեքը ասոցացման համաձայնագիր են կնքել ԵՄ հետ:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---