Գյումրիի նորաբաց Թումոյում արդեն ավելի քան 100 ուսանող է գրանցվել

Գյումրիի նորաբաց Թումոյում արդեն ավելի քան 100 ուսանող է գրանցվել

PanARMENIAN.Net - Ավելի քան 100 պատանի արդեն գրանցվել է Գյումրիի Թումո ստեղծարար տեխնոլոգիաների նորաբաց կենտրոնում: Ուսանողների գրանցումը մեկնարկել է հունիսի 5-ին, հերթական փուլը նախատեսված է հունիսի 8-ին և 15-ին, տեղեկացվում է կենտրոնի մամուլի ծառայությունը: Կենտրոն եկած պատանիներն ու նրանց ծնողները մասնակցել են կողմնորոշիչ հանդիպմանը, որի ընթացքում ծանոթացել են ուսումնական ծրագրին և կանոնակարգին, ստացել իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները և նախնական գրանցվել:

Գյումրիում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը բացվել է մայիսի 25-ին։ Այն գործունեության սկզբնական շրջանում կտեղակայվի Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնի տարածքում, իսկ հետագայում նախատեսվում է այն տեղափոխել հարևանությամբ գտնվող թատրոնի (նախկին ժողովրդական տան) շենք, որը պետք է հիմնանորոգվի և ամրացվի: Կենտրոնի տարածքը կհյուրընկալի 500-ից 1000 ուսանողի: Հազարավոր պատանիներ հնարավորություն կունենան հմտություններ ձեռք բերելայնպիսի հեռանկարային ոլորտներում, ինչպիսիք են անիմացիան, տեսախաղերի ստեղծումը, կայքերի մշակումը, ֆիլմարտադրությունը, եռաչափ մոդելավորումը, գրաֆիկ դիզայնը, ռոբոտաշինությունը, լուսանկարչությունն ու թվային երաժշտությունը:

Թումո կենտրոնն արտադպրոցական ուսումնական միջավայր է, որտեղ 12-18 տարեկան պատանիներն ուսանում են սեփական հանձնառությամբ: Առաջին Թումոն ստեղծվել էԵրևանում՝Սեմ և Սիլվա Սիմոնյանների նախաձեռնությամբ՝ Սիմոնյան կրթական հիմնադրամի կողմից և իր դռներն է բացել աշակերտների առջև 2011-ի օգոստոսի 14-ին:

Կենտրոնական բանկի «Գիտելիք հանուն զարգացման» ծրագրի շնորհիվ 2013-ի փետրվարից Թումոն գործում է նաև Դիլիջանում (մոտ 300 ուսանող ունի): Ներկայում Ստեփանակերտում ևս ակտիվ շինաշխատանքներ են տարվում տեղի Թումոյի ստեղծման ուղղությամբ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---