Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բելգիայի խորհրդարանի ստորին պալատը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Բելգիայի խորհրդարանի ստորին պալատի խորհրդարանական մեծամասնությունը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, RTBF և RT հեռուստաընկերություններին տված հարցազրույցում հայտարարել է Բելգիայի խորհրդարանի «Բարեփոխիչ շարժման» խմբակցության առաջնորդ Դեննի Դյուկարմը:

Ինչպես հայտնում է բելգիական HLN.be կայքը, Դյուկարմն առաջիկայում մտադիր է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը ներկայացնել Ստորին պալատի քննարկմանը:

Մինչդեռ, ևս մեկ կոալիցիոն կուսակցություն` «Նոր ֆլամանդական ալիանսը» արդեն հանդես է եկել նմանատիպ բանաձևի նախագծով, սակայն Դյուկարմն այդ փաստաթուղթը նախնական է համարել, որը համալրման կարիք ունի, քանի որ այն չի ընդգրկում Ցեղասպանության ճանաչման բուն հարցը:

Պարբերականը նշում է, որ բոլոր կուսակցությունները վճռական են տրամադրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում, իսկ տարաձայնություններ կարող են առաջանալ ծագումով թուրք որոշ անդամների դիրքորոշման առումով: Բելգիայի խորհրդարանը 1998 թվականին ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևը Վերին պալատի` Սենատի մակարդակով:

Հունիսի 3-ին «Նոր ֆլամանդական ալիանսի» անդամ պատգամավոր Պետեր դը Ռովերը հայտարարեց, որ պատրաստ է Հայոց ցեղասպանության հիշատկին նվիրված բանաձևի նախագիծը: Նա ստորագրման է ներկայացրել փաստաթուղթը բոլոր կուսակցություններին` և մեծամասնության, և ընդդիմադիր:

«Ես ուզում եմ հորդորել Թուրքիային գիտակցել հիշատկման կարևորությունը, հետագայում շարունակելու համար ջանքերն, ուղղված անցյալի հետ հաշտեցմանը»,-ասել է նա: «Հուսով եմ, որ այս բանաձևը լայն աջակցություն կստանա Ներկայացուցիչների պալատում»,-ասել է ֆլամանդացի ազգայնական պատգամավորը:

Փաստաթղթում ասվում է, որ «2015-ը նշանավորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը», ինչպես նաև հղում է կատարվում սենատի 1998 թ. Ցեղասպանությունը ճանաչող բանաձևին: Նախագծում կոչ կա կառավարությանը` «հիշատակի տուրք մատուցել անմեղ հայ զոհերի հիշատակին», մասնակցել հիշատակման միջոցառումներին, դատապարտել մարդկության դեմ բոլոր հանցագործություններն ու ցեղասպանությունները և վճռականորեն մերժել ժխտման ցանկացած փորձ, կոչ անել Թուրքիային օգտվել հնարավորությունից և ճանաչել Հայոց ցեղասպանությունը»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---