Ուորլիքը Երևանում հանդիպել է ԱԺ պատգամավորներին. Հունիսի 12-ին նրան սպասում են Բաքվում![]() 10 հունիսի 2015 - 10:19 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հունիսի 9-ին ժամանել է Երևան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում: «Ես կրկին Երևանում եմ և անհամբեր սպասում եմ այսօրվա և վաղվա հանդիպումներին՝ քննարկելու համար ղարաբաղյան կարգավորումը»,- գրել է Ուորլիքը՝ համադրելով իր գրությունը Հանրապետության հրապարակի լուսանկարով: Նույն օրը նա հանդիպել է ԱԺ պատգամավորներին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը «Ժառանգությունից»: Այսօր՝ հունիսի 10-ին, սպասվում է համանախագահի ու ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը: Ադրբեջանական ԶԼՄ-ները Բաքվում ԱՄՆ դեսպանատն վրա հղումով հայտնում են, որ ամերիկացի համանախագահը ներկա կլինի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվում: Արարողությանը ներկա գտնվելու հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր համանախագահներին: Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է, որ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն նույնպես ներկա կգտնվի արարողությանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |