Ուորլիքը Երևանում հանդիպել է ԱԺ պատգամավորներին. Հունիսի 12-ին նրան սպասում են Բաքվում

Ուորլիքը Երևանում հանդիպել է ԱԺ պատգամավորներին. Հունիսի 12-ին նրան սպասում են Բաքվում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հունիսի 9-ին ժամանել է Երևան: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:

«Ես կրկին Երևանում եմ և անհամբեր սպասում եմ այսօրվա և վաղվա հանդիպումներին՝ քննարկելու համար ղարաբաղյան կարգավորումը»,- գրել է Ուորլիքը՝ համադրելով իր գրությունը Հանրապետության հրապարակի լուսանկարով:

Նույն օրը նա հանդիպել է ԱԺ պատգամավորներին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը «Ժառանգությունից»: Այսօր՝ հունիսի 10-ին, սպասվում է համանախագահի ու ՀՀ ԱԳ նախարարի հանդիպումը:

Ադրբեջանական ԶԼՄ-ները Բաքվում ԱՄՆ դեսպանատն վրա հղումով հայտնում են, որ ամերիկացի համանախագահը ներկա կլինի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվում: Արարողությանը ներկա գտնվելու հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր համանախագահներին:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է, որ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն նույնպես ներկա կգտնվի արարողությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---