Ուորլիք. Ժամանակն է վերսկսել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները

Ուորլիք. Ժամանակն է վերսկսել ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կարծում է, որ ժամանակն է վերսկսել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները: «Ժամանակն է վերադառնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և խաղաղ համաձայնագրի մշակման շուրջ բանակցություններին»,- գրել է նա Twitter-ի իր միկրոբլոգում:

Հունիսի 10-ին նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին: Հանդիպմանը քննարկվել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին և հետագա քայլերին վերաբերող հարցեր:

Հանրապետության նախագահը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ շարունակելու բանակցային խաղաղ ճանապարհով հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերը:

Ավելի վաղ Ջեյմս Ուորլիքին ընդունել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Զրուցակիցները հանգամանալից քննարկել են ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր, տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Մինչև այդ Մինսկի խմբի համանախագահը հանդիպել է հայ մարզիկներին, ովքեր կմասնակցեն Բաքվում անցկացվելիք Եվրոպական խաղերին:

Նա հանդիպել է նաև ԱԺ պատգամավորներին: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀԿ-ական Սամվել Ֆարմանյանը, անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանն ու Թևան Պողոսյանը «Ժառանգությունից»: Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը: Քննարկվել են ղարաբաղյան կարգավորմանն առնչվող հարցեր:

Ուորլիքը Երևան էր ժամանել հունիսի 9-ին:

«Ես կրկին Երևանում եմ և անհամբեր սպասում եմ այսօրվա և վաղվա հանդիպումներին՝ քննարկելու համար ղարաբաղյան կարգավորումը»,- գրել է Ուորլիքը Twitter-ի իր միկրոբլոգում՝ համադրելով իր գրությունը Հանրապետության հրապարակի լուսանկարով:

Մինչդեռ ադրբեջանական ԶԼՄ-ները Բաքվում ԱՄՆ դեսպանատն վրա հղումով հայտնում են, որ ամերիկացի համանախագահը ներկա կլինի Եվրոպական խաղերի բացմանը Բաքվում: Արարողությանը ներկա գտնվելու հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ բոլոր համանախագահներին:

Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը հաստատել է, որ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեն նույնպես ներկա կգտնվի արարողությանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---