Համակարգիչը լուծել է գիտական խնդիրը, որի վրա գիտնականները տանջվում էին 120 տարի

Համակարգիչը լուծել է գիտական խնդիրը, որի վրա գիտնականները տանջվում էին 120 տարի

PanARMENIAN.Net - Մտավոր ինտելեկտի մշակման ոլորտում իսկական բեկում է տեղի ունեցել: Հատուկ ծրագիրը կարողացել է մշակել և ապացուցել սեփական գիտական տեսությունը առանց որևէ օգնության մարդկանց կողմից` խոսքը կենսաբանության ոլորտում գիտական խնդրի մասին է, որի լուծման վրա գիտնականները տանջվում են արդեն 120 տարի: Վերաբերվում է այն Planarian տեսակի տափակ որդերի զարմանալի հատկություններին:

Այդ օրգանիզմները վերականգնվելու զարմանալի հատկություններ ունեն: Վնասվածք ստանալով Planarian որդերը կարող են լիովին վերականգնել սեփական մարմնի բավականին մեծ հատվածներ: Երկար ժամանակ գիտնականների համար հանելուկ էր մնում` ինչպես և ինչի հաշվին են այդ որդերը նման «ֆոկուսներ» ցուցադրում:

Տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետները, ծրագրավորողներն ու կենսաբան գիտնականները Տաֆթսի համալսարանից ստեղծել են համակարգչային արհեստական ինտելեկտի հատուկ մասնագիտացած համակարգ, որը վերլուծել է բոլոր առկա տվյալները, որոնք ստացվել են այդ որդերի բազում ուսումնասիրությունների արդյունքում: Վերլուծելով` համակարգիչը սկսել է լուծումներ մշակել, որոնք բացատրում են Planarian վերականգնման մեխանիզմը:

Ծրագիրն ինքնուրույն մոդելավորել է որդի օրգանիզմի գեներից ու սպիտակուցներից բաղկացած ցանցերի տարբեր վարկածներ: Դա արվել է այնքան ժամանակ մինչև որ սպիտակուցների և գեների փոխազդեցության վրա հիմնված այդ ցանցերը չեն սկսել ինչ-որ առումով համապատասխանել գործնական հետազոտությունների արդյունքներին: Ամեն անգամ, երբ համակարգչին հաջողվել է մասնակի համապատասխանության հասնել, նա պատահական փոփոխություններ է մտցրել գենետիկ ցանց և նորից է սկսել օպտիմալացման գործընթացը: Բազում նման ինտերացիաների արդյունքում ձևավորվել է գենետիկ փոխազդեցությունների ցանցը, որը լիովին համապատասխանում է գործնական հետազոտությունների արդյունքներին: Ինչպես պարզվել է, արագացված վերականգնման գործընթացի հիմքում սպիտակուցների 2 մոլեկուլ է, որոնց ֆունկցիաների մասին գիտնականները ավելի վաղ գիտեին, և գիտնականների համար միանգամայն նոր 2 մոլեկուլ:

Համակարգչի մշակած տեսությունն աշխարհում առաջին գրանցված գիտական տեսությունն է` մշակված արհեստական ինտելեկտի մակարդակով:

Արհեստական ինտելեկտի բացահայտումն այսօրվա դրությամբ օրգանիզմի վերականգնման պրոցեսի ամենաճշգրիտ և համակողմանի մոդելն է Planarian տափակ որդի օրինակով: Այդ մոդելը հսկայական նշանակություն ունի վերականգնողական բժշկության հետագա զարգացման համար, բացի այդ, այս ամենը վկայում է համակարգչային արհեստական ինտելեկտի հսկայական պոտենցիալի մասին, որն ապագայում կկարողանա լուծել բազում նման խնդիրներ, որոնք մարդու ուժերից վեր են աշխատանքների ծավալի և մշակվող ինֆորմացիայի քանակով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---