Աղբյուր. Oneplus սմարթֆոնը կներկայացվի հունիսի 28-ին

Աղբյուր. Oneplus սմարթֆոնը կներկայացվի հունիսի 28-ին

PanARMENIAN.Net - Չինական Oneplus սթարթափ ընկերությունը կարողացել է 13 ամսում ավելի քան 1 մլն սմարթֆոն վաճառել: Լավագուն տեխնիկական որակների և ցածր գների համադրումը թույլ տվեց սկսնակ ընկերությանը բազմաթիվ երկրպագուներ ունենալ, որոնք անհամբեր սպասում են նրա հաջորդ նախագծին: PhonesRadar ռեսուրսը հրապարակել է ոչ պաշտոնական տեղեկատվություն, որի համաձայն Oneplus շարքի երկրորդ սմարթֆոնը կներկայացվի Հոնկոնգում հունիսի 28-ին:

Ինչպես ակնկալվում է, Oneplus 2-ը չի խախտի ավանդույթն ու կմիավորի լավագույն տեխնիկական բնութագրերն ու գինը: Oneplus 2-ը կունենա Snapdragon 810 չիպ և Oxygen OS ֆիլմային օպերացիոն համակարգ Cyanogen-ի հարմարեցման փոխարեն, որը զետեղված է Oneplus One-ում: Ըստ լուրերի, Oneplus 2-ը հագեցած կլինի 2K թողունակությամբ 5,5-դյույմանոց դիսփլեյով, օպերատիվ հիշողության 3 Գբայտով և 16-մեգապիկսելանոց տեսախցիկով: Նախորդ ամիս ընկերության համահիմնադիրները հասկացրեցին , որ նոր սմարթֆոնը կարժենա 400 դոլար (մոտ 190 հազար դրամ փոխարժեքով), ինչը 100 դոլարով ավելի է առաջին մոդելի մեկնարկային գնից:

Վերջերս OnePlus հիմնադիրներից մեկը հայտարարեց, որ ընկերությունն արդեն բանակցում է վենչուրային հիմնադրամների հետ ներդրումների տրամադրման շուրջ, որոնք էներգիայով կապահովեն նրան արագ աճի և աշխատատեղերի ավելացման համար: Ասվում է, որ այս տարվա ավարտին ընկերությունը նաև մտադիր է թողարկել էլ ավելի մատչելի սմարթֆոն, որի մասին, անշուշտ, դեռ ոչ մի բան հայտնի չէ:

OnePlus սմարթֆոնը չինական ընկերության առաջին սարքն է, որը ներկայացնում է այն որպես «սմարթֆոններին վերացնող»: Ներկայացվել է 2014-ի ապրիլի 23-ին, որպես ընկերության առաջին արտադրանք: Սմարթֆոնը մշակվել է որպես բավականին էժան սարք, որը արտադրության որակով համադրելի է այդ շրջանի մյուս առաջատարների հետ: Այն առաջին անգամ վաճառքի հանվեց 2014-ի ապրիլի 25-ին բացառապես հատուկ հրավերներով OnePlus կայքում: Հրավերները կարելի էր ստանալ, մասնակցելով տարբեր մրցույթների: 2015-ի ապրիլի 20-ից ի վեր սարքերը վաճառվում են առանց հրավերների: Հարկ է նշել, որ չինական տարբերակն ի սկզբանե ազատ վաճառքի էր հանվել Չինաստանի տարածքում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---