12 հունիսի 2015 - 17:06 AMT
Ներկայացվել է վիրտուալ իրականության Oculus Rift սաղավարտի վերջնական տարբերակը

Facebook-ի կողմից նախորդ տարի գնված Oculus VR ընկերությունը ներկայացրել է Oculus Rift վիրտուալ իրականության սաղավարտի վերջնական սպառողական տարբերակը: Սաղավարտում ստերեոէֆեկտ ստանալու համար յուրաքանչյուր աչքի համար նախատեսված պատկերները դուրս են բերվում մեկ դիսփլեի վրա (պատկերներից յուրաքանչյուրը զբաղեցնում է դիսփլեյի մոտ կեսը), հետո պատկերների երկրաչափությունը շտկվում է տեսողության տեսադաշտի ընդլայնման համար նախատեսված ոսպնյակների օգնությամբ:

Կոմպլեկտի հետ կա նաև սեղանի տեսախցիկ, որը հետևում է օգտատերի շարժումներին և արտացոլում է դրանք վիրտուալ իրականության մեջ: Ակնոցի հետ միասին տրամադրվում է նաև Xbox One սարքի կառավարման վահանակ (կոնտրոլեր), որի խաղերը կարելի է հեռարձակել սաղավարտին:

Ներկայացվել է նաև Oculus Touch վիրտուալ իրականության համար նախատեսված կառավարման վահանակը: Այնտեղ կան կոճակներ ու թրիգերներ, սակայն դրանից բացի կոնտրոլերն ընկալում է ժեստերն ու ձեռքի շարժումները: Դա վիրտուալ իրականության կառավարման լրացուցիչ տարր է տալիս: Oculus Touch –ի թողարկման մասին դեռ ոչինչ չի ասվում: Կառավարման վահանակի ցուցադրությունը տեղի կունենա հաջորդ շաբաթ E3 ցուցահանդեսում:

Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել է նաև Oculus Home վիրտուալ իրականության ինտերֆեյսը: Այնտեղ կարելի է ուսումնասիրել խաղերի ցանկը և որոշակի կարգաբերումներ իրականացնել: Ինտերֆեյսն աշխատում է միայն վիրտուալ իրականության մեջ, սակայն կունենա նաև վեբ տարբերակ:

Oculus Rift-ը վաճառքում կհայտնվի 2016-ի առաջին եռամսյակում: Գինը դեռ չի նշվում: Ենթադրաբար այն կկազմի մոտ 1500 դոլար (մոտ 715 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով)` ներառյալ համակարգչի արժեքն ակնոցի հետ միասին:

Մշակողերի համար նախատեսված Oculus Rift-ի առաջին տարբերակը ներկակացվեց 2013-ի մարտի 30-ին, երկրորդը` DK2 է: 2014-ի սեպտեմբերին Լոս Անջելեսում Oculus Connect խորհրդաժողովի ժամանակ ներկայացվեց Rift-ի թարմացված տարբերակը` Crescent Bay ծածկագրով: Այս տարբերակն ունի ավելի բարձր թողունակություն, քան DK2-ը, ավելի թեթև է, ունի ներկառուցված հանվող աուդիո ականջակալներ, սարքի հետին մասում լրացուցիչ ԻԿ-լուսադիոդների առկայության շնորհիվ ավելի լավ է հետևում մինչև 360 աստիճան շրջադարձերին: