Պուտինն ու Ալիևը Բաքվում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

Պուտինն ու Ալիևը Բաքվում անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմային են անդրադարձել Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հունիսի 13-ին Բաքվում, լրագրողներին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հիմնականում քննարկվել են երկկողմ ռուս-ադրբեջանական հարաբերությունները: Դրանք բազմակողմ են և բազմաշերտ, մեր հարաբերությունների բոլոր ուղղությունները մանրամասն քննարկվել են: Անդրադարձ է եղել նաև ղարաբաղյան թեմային»,-ասել է Պեսկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Վլադիմիր Պուտինն այցելել էր Բաքու ներկա գտնվելու համար առաջին Եվրոպական խաղերի բացմանը: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանը ներկայացնող մարզիկները:

Ավելի վաղ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ Հայաստանի մասնակցությունն Բաքվում ընթացող առաջին Եվրոպական մարզական խաղերին կողմերի համար գործակցության ու փոխըմբռնման կամուրջ կառուցելու հնարավորություն է սպորտում: Նա հուսով է, որ խաղերի հետագա ընթացքում օլիմպիական խաղերին հարիր մարզական ոգին, փոխադարձ հարգանքն ու բարեկամությունն ապահովված կլինեն:

«Մենք խրախուսում ենք նման շփումները՝ հիմքեր նախապատրաստելու մի ապագայի համար, որտեղ հայերն ու ադրբեջանցիները կկարողանան կրկին կողք-կողքի ապրել»,- Ուորլիքի խոսքերը մեջբերերել է Panorama.am-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---