ՄԱԿ-ում ղարաբաղյան խնդրի քննարկման դեպքում Ստեփանակերտի մասնակցությունը պարտադիր կլինի29 սեպտեմբերի 2006 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Սառեցված հակամարտությունների վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի նախաձեռնության մասին հարցում Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ընդունած բանաձեւը կրում է զուտ խորհրդատվական եւ հանձնարարական բնույթ եւ պարտադիր չէ կատարման համար: «Պարտադիր են միայն Անվտանգության խորհրդի որոշումները»,-հիշեցրել է Օսկանյանը: Նա նշել է նաեւ, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներից բանաձեւին կողմ է քվեարկել ԱՄՆ-ն, Ֆրանսիան ձեռնպահ է մնացել, իսկ Ռուսաստանը դեմ է քվեարկել: «Դա ամենեւին չի վերաբերում ԵԱՀԿ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով ՄԽ գործունեությանը: Ճիշտ է, եթե հանկարծ ՄԱԿ-ը որոշի քննարկումներ սկսել ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ, ապա Լեռնային Ղարաբաղի պատվիրակության մասնակցությունը բանակցություններին պարտադիր կլինի»,-ընդգծել է Վ.Օսկանյանը: Անդրադառնալով ԼՂՀ մերձակա տարածքում հրդեհների հարցի քննարկմանը` Օսկանյանն ասել է, թե արդեն ստեղծվել է փորձագիտական խումբ, որը կժամանի տարածաշրջան դիտարկման նպատակով: «Մենք մեր կողմից խոստացել ենք փորձագետներին լիակատար աջակցություն այդ հարցում»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |