Հատուկ հավելվածը թույլ է տալիս կառավարել ամենագնացը սմարթֆոնի օգնությամբ

Հատուկ հավելվածը թույլ է տալիս կառավարել ամենագնացը սմարթֆոնի օգնությամբ

PanARMENIAN.Net - Ինքնակառավարվող ավտոմեքենաների ստեղծումը առաջնային է դարձել աշխարհի խոշորագույն ավտոմոբիլային ընկերությունների համար: Սակայն Jaguar Land Rover որոշել է մոտնեալ խնդրի լուծմանը մյուս կողմից: Օգտագործելով ավտոմեքենայում տեղադրված ցուցիչներն ու «խելացի» սարքերը, ընկերությունը հավելված է մշակել, որը թույլ է տալիս մեքենաներին ինքնուրույն կայանվել` վարորդը կարող է վարել մեքենան սմարթֆոնի միջոցով, մեքենայում չլինելով:

Ըստ հեղինակների, դա հարմար է, եթե անհրաժեշտ է կայանել մեքենան դժվարամատչելի տեղում կամ հաղթահարել ճանապարհափոսերով հատվածը` միաժամանակ հսկելով իրավիճակը: Սմարթֆոնի հավելվածի նախատիպն արդեն թույլ է տալիս գործի դնել ավտոմեքենան և վերահսկել արգելակների համակարգը, ղեկի կառավարումը, ինչպես նաև փոխանցումների անցումը:

Ավտոմեքենան այդ ռեժիմով կարող է բացել առավելագույնը 6 կմ/ժ արագություն, սակայն կանգ կառնի, եթե սմարթֆոնը կամ բանալին հայտնվի նրանից ավելի քան 10 մ հեռավորության վրա:

Համակարգի մյուս նախատիպը կարողանում է 180 աստիճանի շրջադարձ կատարել մի քանի անգամից, այն դեպքերում, եթե հնարավորություն չկա սովորական եղանակով շրջադարձ կատարել, օրինակ, շատ նեղ փողոցում: Մեքենան օգտագործում է ուլտրաձայնային ցուցիչները շուրջը վտանգներ որոնելու համար, որից հետո ինքնուրույն շրջադարձ է կատարում, կատարելով այնքան քայլ, որքան անհրաժեշտ է:

Land Rover-ը բրիտանական ավտոմեքենաշինական ընկերություն է, որը մասնագիտացած է բարձր անցանելիության «պրեմիում» դասի ավտոմեքենաների արտադրության վրա: 2008 թ. ի վեր այն պատկանում է հնդկական Tata Motors ընկերությանը: Ընդգրկված է Jaguar Land Rover խմբում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---