iOS-ի համար նոր Viber-ը թույլ կտա հաղորդագրություններ փոխանակել` չդադարեցնելով խոսակցությունը17 հունիսի 2015 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Բավականին տարածված Viber ինտերնետ-հեռախոսի նոր տարբերակը վերջերս թողարկվել է նաև Apple ընկերության օպերացիոն համակարգի համար: iOS-ի համար նախատեսված բջջային հավելվածում այժմ կարելի է հաղորդագրություններ փոխանակել` չդադարեցնելով խոսակցությունը: Ըստ հեղինակների, այդ նորույթն առավել հարմարավետ է դարձնում շփումն ընկերների հետ: Բացի այդ, Viber 5.4 iOS-ի համար թույլ է տալիս պատկերներ տեղադրել խմբային չաթերի համար: Այսուհետ զանգերի մատյանը հնարավոր կլինի «թերթել» անմիջապես խոսակցության պատուհանում, իսկ օգտատերերը կտեսնեն զրուցակցի անունն ու լուսանկարը, նույնիսկ եթե նա չկա կոնտակտների ցանկում: Հավելվածը նաև գործառույթ ունի, որը թույլ է տալիս նոր ընկերներին ավելացնել QR-ծածկագրի սկանավորման միջոցով: Եթե օգտատերը որոշի ավելացնել կամ փոքրացնել տառատեսակի չափը սմարթֆոնի կարգաբերումներում, համապատասխան կերպով կփոխվի նաև Viber-ի ինտերֆեյսը: Թարմացված տարբերակն աշխատում է iOS7 և հարթակի վերջին տարբերակներում, այն կարելի է բեռնել Apple App Store առցանց խանութներից: Viber-ը VoIP հավելված է սմարթֆոնների համար, որն աշխատում է Android, BlackBerry OS, iOS, Symbian, Windows Phone, Bada հարթակներում և համակարգիչներում` Windows, OS X և Linux: Ինտեգրվում է հասցեագրքում, թույլ է տալիս անվճար հեռաձայնել Wi-Fi-ի և 3G ցանցի միջոցով` եթե սմարթֆոններում բեռնված է Viber հավելվածը: Այն թույլ է տալիս նաև կարճ հաղորդագրություններ (SMS) փոխանակել: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |