Տեսախցիկով ամենափոքր դրոնը 1 օրում հավաքել է անհրաժեշտ միջոցները

Տեսախցիկով ամենափոքր դրոնը 1 օրում հավաքել է անհրաժեշտ միջոցները

PanARMENIAN.Net - Բրիտանական սթարթափը մշակել է ամենափոքր կվադրոկոպտերը, որը հագեցած է տեսախցիկով: Մուլտիկոպտերը թռչող սարք է կրիչ պտուտակների ցանկացած քանակով, որոնք պտտվում են հակառակ ուղղություններով` կվադրոկոպտերն ունի այդպիսի 4 պտուտակ: Մշակողները Drone 3.0 ներկայացրել են քրաուդֆանդինգի Indiegogo հարթակում` միջոցների հավաքագրումը ավարտվել է մեկնարկից 19 ժամ անց:

Սարքի արտադրության համար անհրաժեշտ էր ընդամենը 75 հազար դոլար: Հաղորդագրությունը գրելու պահի դրությամբ սթարթափն արդեն հավաքել էր 132 հազար դոլար 1012 բաժանորդից, մեկ օրում հավաքելով պահանջվող գումարի 177 տոկոսը: Micro Drone 3.0 նոր սարքը հագեցած է HD-տեսախցիկով և կարող է կառավարվել ինչպես սմարթֆոնից, այնպես էլ հատուկ հեռակառավարման վահանակի միջոցով` ռադիոկառավարվող մոդելների դեպքում:

Դրոնը կարող է տեղավորվել ափի մեջ, ինչը թույլ է տալիս ստեղծողներին դա ներկայացնել որպես անօդաչու սարքի հիմնական առավելություն: Կվադրոկոպտերի շրջանակը պատրաստված է այնպես, որ մասերը հեշտությամբ հնարավոր լինի փոխել և պատրաստել 3D-տպիչի օգնությամբ, ինչը թույլ է տալիս ոչ միայն ինքնուրույն տպել դրոնի մասը կոտրվելու դեպքում, այլ նաև սեփական կառուցվածքի շրջանակ ստեղծել:

Դրոնը կարող է թռչել ժամում մինչև 70 կմ արագությամբ քամու պայմաններում օպերատորից ոչ հեռու, քան 90 մետրի վրա: Դրոնին կարելի է միացնել վիրտուալ իրականության Google Cardboard ակնոցը` առաջին դեմքից տեսարան ստանալու համար, իսկ սմարթֆոնից կառավարելու դեպքում կարելի է հեռարձակել տեսանյութի հոսքը հայտնի հոսքային ծառայությունների միջոցով: Դրոնը ստանալու համար հարկավոր է նախագծին նվիրաբերել 125 դոլարից սկսած գումար (մինչև 60 հազար գործող փոխարժեքով): Պատրաստի դրոնների արտադրությունն ու առաքումը կսկսվի 2015-ի աշնանը:

Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն:

Indiegogo-ն քրաուդֆանդինգի միջազգային հարթակ է, որը հիմնվել է 2008 թ.: Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---