ԵՏՀ կոլեգիայի հայ անդամն առաջարկել է ԵՏՄ բոլոր երկրներին ՇՀԿ շրջանակում բանակցությունների մասնակից դարձնել

ԵՏՀ կոլեգիայի հայ անդամն առաջարկել է ԵՏՄ բոլոր երկրներին ՇՀԿ շրջանակում բանակցությունների մասնակից դարձնել

PanARMENIAN.Net - Հունիսի 18-ին Սանկտ Պետերբուրգում Շանհայի համագործակցության կազմակերպության «ՇՀԿ-ն և Եվրասիական տնտեսական միությունը` նոր իրողություններ, նոր հնարավորություններ. Նախագծային գործակցություն և ֆինանսական մեխանիզմներ» խորագրով գործարար համաժողովում, որն անցել է Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում, ԵՏՀ կոլեգիայի անդամ Կարինե Մինասյանը պատմել է ՇՀԿ և ԵՏՄ միջև փոխգործակցության ուղիների մասին:

ՇՀԿ գործարար համաժողովին մասնակցել են ՌԴ տնտեսական զարգացման, Հեռավոր Արևելքի զարգացման նախարարությունները, Բաշկորտոստանի Հանրապետության վարչակազմը, ՌԴ Առևտրա-արդյունաբերական պալատը, Պակիաստանի Առևտրա-արդյունաբերական պալատը, ինչպես նաև ՌԴ գործարար հանրությունը:

Ինչպես նշել է Կարինե Մինասյանը, ՇՀԿ-ն ԵՏՄ մերձավոր աշխարհագրական հարևանն է: Ավելին, Ռուսաստանը, Ղազախստանն ու Ղրղզստանը երկու ինտեգրացիոն միավորումների մասնակից են, իսկ Բելառուսն ու Հայաստանը ձգտում են ամրացնել շփումները ՇՀԿ հետ: «ԵՏՄ-ն և ՇՀԿ-ն լայն հեռանկարներ ունեն համագործակցության համար: Առավել ևս, որ երկրները, որոնք երկու կազմակերպությունների անդամ են, կքննարկեն բիզնես վարելու պայմանները ինչպես ՇՀԿ գործընկերների, այնպես էլ Միության հարթակում, հաշվի առնելով պարտավորությունները ԵՏՄ մասին պայմանագրով: Այսպիսով, առավել արդյունավետ կլինի, եթե ԵՏՄ անդամ պետությունները բանակցությունների ակտիվ մասնակիցներ լինեն ՇՀԿ շրջանակում:

Առավել ևս, որ միավորումների նպատակներից շատերը համընկնում են. առավել արդյունավետ ենթակառուցվածքների ստեղծում, տրանսպորտի զարգացում, ներդրումներ, խոչընդոտների վերացում ապրանքների և ծառայությունների շրջանառության համար, մաքսային կանոնակարգերի կատարելագործում, տեխնիկական կարգավորման կանոնների մերձեցում և այլն:

Ըստ ԵՏՀ նախարարի, ըստ էության խոսքն այն մասին է, որ հեռանկարում ՇՀԿ շրջանակում հնարավոր կլինի իրականացնել այն սցենարը, որը հիմա ԵՏՄ-ն փորձում է կյանքի կոչել Եվրամիության հետ:

«Այն, որ Ուֆայում ՇՀԿ շրջանակներում քննարկվելու են երկու մեծ նախագծերի` «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտու և ԵՏՄ-ի հետ կապված հարցերը, ակնհայտ է դարձնում, որ փոխգործակցությունը ՇՀԿ շրջանակում հաշվի կառնի երկու միավորոների շրջանակում ընթացող գործընթացները: Պետք է ձևավորվեն ընդհանուր մոտեցումներ»,-ասել է Մինասյանը:

Բացի այդ, գործակցության մի բոլորովին նոր ուղղություն է բացում ԵՏՄ և ՇՀԿ երկրների թվային տարածքի և, այսպես կոչված, թվային տնտեսության զարգացումը: Թվային տնտեսության մասնաբաժինն անդամ երկրների ՀՆԱ-ում դեռևս մեծ չէ, սակայն ամեն տարի այն աճում է մի քանի անգամ, և սա տնտեսության արդիականացման և բարձր վարձատրվող աշխատատեղերի առումով ամենահեռանկարային ուղղություններից է: Իսկ ենթակառուցվածքային նախագծերի իրականացումը կարող է նոր խթան հանդիսանալ համատեղ նախաձեռնությունների համար ԵՏՄ և ՇՀԿ թվային տարածքում, ասել է ԵՏՀ նախարարը:

Ավելի վաղ ՌԴ Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտարարել էր, որ ԵՏՄ-ն և «Մետաքսի ճանապարհի» տնտեսական գոտին կարող են ներդաշնակորեն լրացնել իրար և տնտեսական համագործակցության նոր մոդել ստեղծել եվրասիական մայրցամաքում:

«Հատկապես հետաքրքրական է ԵՏՄ և «Մետաքսի ճանապարհի» գոտու գործակցությունը, որոնք կարող են ներդաշնակորեն համալրեր իրար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---