29 սեպտեմբերի 2006 - 17:42 AMT
Հայաստանում ավարտվեցին «Ատոմ-Հակատերոր-2006» խմբային-շտաբային զորավարժությունները
Հայաստանում ավարտվեցին «Ատոմ-Հակատերոր-2006» համատեղ խմբային-շտաբային զորավարժությունները: Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գոհարիկ Հակոբյանի խոսքերով, զորավարժությունները հաջող են անցել: Նրա խոսքերով, ԱՊՀ երկրների համագործակցոթւյան շրջանակներում դրված ահաբեկչության դեմ պայքարի նպատակները իրականցվել են: Նշենք, որ Հայաստանի ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը` Ռուսաստանի ԱԴԾ հատուկ նշանակության կենտրոնի սպաների հետ Հայկական ԱԷԿ-ում ահաբեկիչներին ոչնչացնելու եւ պատանդներին ազատագրելու համատեղ վարժական գործողություն են իրականացրել:

Նման մասշտաբի զորավարժություններ առաջին անգամ էին անցկացվում Հայաստանում: Նշենք, որ «Ատոմ-Հակատերոր-2006» զորավարժություններին մասնակցում էին Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ուկրաինայի ներկայացուցիչներ: Գործող ԱԷԿ-ում իրականացվող գործողութուններին հետեւում էր մեծ դիտորդական խումբ, որում ըդնգրկված էին ներկայացուցիչներ «Մեծ ությակից», ԵԱՀԿ Քարտուղարության հակաահաբեկչական բաժնից եւ ՄԱԿ-ի ԱԽ հակաահաբեկչական կոմիտեից, ինչպես նաեւ Համագործակցության Շանհայի կազմակերպությունից (ՀՇԿ), հայտնում է Regnum-ը: