ԱԺ-ն վավերացրել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը![]() 22 հունիսի 2015 - 15:00 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանը հունիսի 22-ին վավերացրել է Հայաստանում հայ-ռուսական հումանիտար կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը: Փաստաթուղթն ընդունվել է ձայների 100 «կողմ», 5` «ձեռնպահ» հարաբերակցությամբ: Համաձայնագրով նախատեսվում է լայնածավալ տարածաշրջանային գործակցություն հումանիտար ուղղությամբ, մասնավորապես, փրկարար ուժերի ձևավորման, բաշխման ու կիրառման ոլորտներում: Կենտրոնը կստեղծվի Հայաստանի տարածքում Կոտայքի մարզի Գետարգել ավանում: Ռուսական կողմը կներդնի 40 մլն դոլար ավտոտեխնիկայի, ուղղաթիռների, թռչող սարքերի տեսքով, որոնք բացառապես հումանիտար բնույթ են կրելու, այսինքն օգտագործվելու են փրկարար աշխատանքների դեպքում, հայտնում է Armenia Today-ը: Միջկառավարական կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրվեց մայիսի 19-ին: «Ռուս-հայկական հումանիտար արձագանքման կենտրոնի կազմում կլինեն արձագանքման բոլոր համակարգերը, ներառյալ` ավիացիոն տեխնոլոգիաները: Մենք արդեն սկսում են կենտրոնի կազմավորումը, այնտեղ կլինի այն ամենն, ինչ անհրաժեշտ է մեծ աղետներին արձագանքելու համար` երկրաշարժերի, ջրհեղեղների, տեխնածին վթարների դեպքում»,-ասել է ՌԴ ԱԻՆ ղեկավար Վլադիմիր Պուչկովը: Կենտրոնը թույլ կտա օպերատիվ և արդյունավետ կերպով արձագանքել արտակարգ իրավիճակներին երկու պետությունների սահմանամերձ տարածքներում, ինչպես նաև երրորդ երկրներում: Կենտրոնում կպատրաստվեն և որակավորում կստանան արտակարգ իրավիճակների կանխման և հետևանքների վերացման ոլորտի մասնագետներ, ինչպես նաև հումանիտար ականազերծման մասնագետներ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |