Ժակ Շիրակի գրությունը Հայոց ցեղասպանության զոհերի նվիրված հուշամատյանում. «Հիշի'ր»

PanARMENIAN.Net - Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ ծաղկեպսակ է դրել: Նրա հետ միասին արարողությանը մասնակցում էին նախագահի կինը` Բերնադետ Շիրակը, Ֆրանսիայի արտգործնախարար Ֆիլիպ Դուստ-Բլազին, Ֆրանսիայի Սենատի եւ Ազգային ժողովի ներկայացուցիներ, ֆրանսիական կառավարական պատվիրակության անդամներ, ինչպես նաեւ երկու երկրների դեպաններ Էդվարդ Նալբանդյանն ու Անրի Կյունին:



Ժակ Շիրակը հուշամատյանում գրություն է թողել, որտեղ գրված է. «Հիշի'ր: Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակ»: Դեպի Հայոց ցեղասպանության հուշարձան տանող ծառուղում Ֆրանսիայի նախագահը տնկել է ավանդական եղեվնին:



Ֆրանսիական պատվիրակությունը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության թանգարան, իսկ թանգարանի տնօրեն Լավրենտի Բարսեղյանը Ֆրանսիայի նախագահին Հայոց ցեղասպանությանը նվիրված գիրք նվիրեց: Հայկական կողմից արարողությանը մասնակցում էին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանը, Երեւանի քաղաքագլուխ Երվանդ Զաքարյանը եւ այլ պաշտոնական անձինք:
 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---