Facebook-ը կկարողանա տարբերել անձին, նույնիսկ եթե նրա դեմքը լուսանկարում չի երևում![]() 23 հունիսի 2015 - 18:04 AMT PanARMENIAN.Net - Ծրագրավորողներն ու արհեստական ինտելեկտի մշակման մասնագետները ալգորիթմ են ստեղծել Facebook սոցցանցի համար, որը կարող է տարբերել անձին, նույնիսկ եթե նրա դեմքը լուսանկարի վրա չի երևում: Տարբերակելիս ալգորիթմը գործում է նույն կերպ, ինչ մարդիկ` երբ նույնականացնում են անձին հետևից: Ծրագիրը վերլուծում է մազերի հարդարանքը, հագուստը, ժեստերը, մարմնի կառուցվածքն արդեն հայտնի լուսանկարներից, որից հետո հաշվի է առնում այդ բոլոր պարամետրերն արդեն այլ լուսանկարներում: Հետազոտողներն ուսումնասիրել են նեյրոցանցը flickr.com կայքից մոտ 40 հազար լուսանկարների օրինակով, ընդ որում որոշ լուսանկարներում անձանց դեմքերը լավ երևում էին, իսկ որոշ լուսանկարներում` ոչ: Հատուկ նեյրոնային ցանցը կարողացել է ճիշտ ճանաչել արդեն ծանոթ մարդուն լուսանկարում, որտեղ նրա դեմքը չի երևում, դեպքերի 83 տոկոսում: Ավելի վաղ Facebook-ը Moments հավելված էր թողարկել, որը վերլուծում է լուսանկարները օգտատերի սարքի վրա և ճանաչում է այնտեղ ընկերներին սոցցանցերից, որից հետո առաջարկում է օգտատերին կիսվել լուսանկարով նրանց հետ, ով պատկերված է այնտեղ: Ակնկալվում է, որ նոր ալգորիթմը կկարողանա կոմերցիոն կիրառում ունենալ նման հավելվածներում: Բացի այդ, ճանաչման հստակության աճի հետ նման նեյրոցանցերը կարող են օգնել ուժային կառույցներին հանցագործների որոնման գործում: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |