Նորաստեղծ ռոբոտը կարող է 2 օրում բնակելի տուն կառուցել![]() 26 հունիսի 2015 - 17:29 AMT PanARMENIAN.Net - Աշխարհի գրեթե բոլոր երկրներում շինարարները աղյուսը ձեռքով են շարում, չնայած տեխնիկական առաջընթացին: Սակայն ավստրալացի ինժեներ Մարկ Պիվակը գտել է այդ գործընթացն ավտոմատացնելու ձևը: Նա ստեղծել է պատշար Hadrian ռոբոտը, որը կարող է ռեկորդային սեղմ ժամկետում բնակելի տուն կառուցել: Ռոբոտը կարողանում է ժամում 1000 աղյուս շարել: Այսպիսով, աշխատելով օրական 24 ժամ և ամբողջ տարին` 365 օր, նա կկարողանա յուրաքանչյուր 2 օրը մեկ նոր բնակելի տուն կառուցել: Շինարարական աշխատանքի մեկնարկից առաջ ռոբոտը 3D CAD տվյալների հիման վրա որոշում է հեռանկարում յուրաքանչյուր աղյուսի գտնվելու վայրը: Հետո Hadrian-ն ինքնուրույն հատում է աղյուսները և շարում դրանք ըստ տրված հաջորդականության` որոշ տարածություն թողնելով խողովակների և էլեկտրական լարերի համար: Ռոբոտը նույնիսկ կարող է չշարժվել` ամբողջ աշխատանքը կատարում է 850-մետրանոց «շոշափուկը»: Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |