Ոստիկանությունը բացեց Բաղրամյանը. Բերման ենթարկված բոլոր քաղաքացիներն ազատ են արձակվել (թարմացված) 6 հուլիսի 2015 - 13:27 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հուլիսի 6-ին ժամը 12:30-ին, ինչպես հայտարարել էին ավելի վաղ, Բաղրամյան պողոտայից հեռացրել է բարիկադ-աբղամանները, այնուհետև՝ նաև ցուցարարներին՝ բացելով երթևեկելի հատվածը: Պողոտայում երթևեկությունը վերականգնված է: Ոստիկանության ծառայողների ձեռնարկած գործողություն արդյունքում ոստիկանության բաժիններ բերման է ենթարկվել 46 անձ, որոնցից 6-ն անչափահաս է: Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը լրագրողների և ցուցարարների հետ զրույցում նշեց, որ բերման ենթարկված ցուցարարների նկատմամբ բռնությւոն չի կիրառվելու և բոլորը բաց են թողնվելու 3 ժամվա ընթացքում: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ բերման ենթարկված անչափահաս 6 քաղաքացին անմիջապես ազատ են արձակվել, իսկ մյուս 40 ցուցարարը նույնպես արդեն իսկ ազատ են: Բարիկադների դեր տանող աղբամաններն իրար միացնող ժապավենները ոստիկանները կտրել են, ապա հեռացրել պողոտայի մեջտեղից: Այդ նույն պահին հավաքի մասնակիցները վանկարկում էին՝ «Ոստիկանից չենք վախում», «Մենք ենք տերը մեր երկրի», «Հաղթանակը մերն է», «Ազատ, անկախ Հայաստան», «Ամոթ, ամոթ» և այլն: Բարիրկադներն ապամոտնաժելուց հետո Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը կոչ է արել ցույցի մասնակիցներին միասին վերականգնել Բաղրամյանի նախկին տեսքը՝ մաքրել աղբից, ազատել այն. «Վերականգնենք նախկին տեսքը, որը միշտ եղել է՝ մաքուր և գեղեցիկ»: Ի պատասխան ցուցարարները նշել են, թե նոր բարիկադներ են դնելու, սակայն ոտիկանները թույլ չեն տվել: Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի հետ զրույցում նշեց, թե բռնությունը պետք է բացառել: «Բռնություն չի լինելու, մենք հորդորում, խնդրում, պահանջում ենք, որ իրենք ազատեն երթևեկելի մասը: Բռնություն չենք կիրառելու, իրենց հեռացնելու ենք ճանապարհի բանուկ մասից»,- ասել է Հունան Պողոսյանը՝ Նիկոլ Փաշինյանին կոչ անելով օգտագործել սեփական հեղինակությունն ու բացել փողոցը: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Էլինար Վարդանյանն էլ նշել է, թե դժվարանում է գնահատական տալ տեղի ունեցող իրադարձություններին. «Բոլորիս գերխնդիրն է, որ մասնակիցներից որևէ մեկի նկատմամբ բռնություն չկիրառվի և օրենքի խախտումներ չարձանագրվեն: Երկու կողմերն էլ պետք է ողջախոհ և ավելի զգոն լինեն, որպեսզի չկրկնվի հունիսի 23-ի իրադարձությունները»: ՀՀ ոստիկանությունը հուլիսի 6-ի առավոտյան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պատրաստվում է վերականգնել Բաղրամյան պողոտայի մոտ երկու շաբաթ խաթարված երթևեկությունը, այդ թվում՝ դրան խոչընդոտող առարկաները պողոտայի երթևեկելի հատվածից հեռացնելու միջոցով: Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ ոստիկանության՝ Բաղրամյան պողոտայի արգելափակումը ինքնակամ վերացնելու մասին հորդորները վերջին մի քանի օրերի ընթացքում ամբողջությամբ անտեսվել են: Այդուհանդերձ, ՀՀ ոստիկանությունը ևս մեկ, և վերջին անգամ, առաջարկել է հավաքի կազմակերպիչներին և մասնակիցներին մինչև ժամը 12:30-ը ինքնակամ վերացնել Բաղրամյան պողոտայի արգելափակումը: Հակառակ դեպքում, ժամը 12.30-ից սկսած ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով: ՀՀ ոստիկանությունը հայտարարել է նաև, որ վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին: Կարդացեք նաև՝Բաղրամյանը շարունակում է փակ մնալ. Ոստիկանությունը պատրաստվում է 12:30-ին բացել այն #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Ամերիաբանկի առևտրի ֆինանսավորման մրցանակների ցանկը համալրվել է ՎԶԵԲ-ի և ՄՖԿ-ի 4 հեղինակավոր մրցանակով Ամերիաբանկն առաջին հայկական բանկն է, որը 2013-ին ստացել է հաստատող բանկի կարգավիճակ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ԱՆ․ Կիրանցում կադաստրի կողմից գրանցումները կատարվել են ոչ ճշգրիտ տվյալների հիմքով Նշվում է, որ այդ գրանցումները չեն կարող իրավական հիմք հանդիսանալ |