Ինտեր ՌԱՕ. ՀԷՑ-ը 2014-ին 10,7 մլրդ դրամի վնաս է կրել սակագնային կարգավորման խնդիրների պատճառով

Ինտեր ՌԱՕ. ՀԷՑ-ը 2014-ին 10,7 մլրդ դրամի վնաս է կրել սակագնային կարգավորման խնդիրների պատճառով

PanARMENIAN.Net - «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի վնասը, որն առաջացել է սակագնային կարգավորման համակարգային խնդիրների արդյունքում, 2014-ին ավելացել է 8%-ով՝ կազմելով 10,7 մլրդ դրամ: Այս մասին հայտնել է «Ինտեր ՌԱՕ» ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավար, կառավարման անդամ Իլնար Միրսիյապովը, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։

«Գործող սակագնային կարգավորումը չի երաշխավորում եկամտի ստացում ՀԷՑ-ից և հանգեցնում է քրոնիկ վնասների»,- ասել է նա՝ նշելով, որ ընկերության բաժինը Հայաստանի էլեկտրաէներգիայի ոլորտի սակագնային եկամտում 5 տարվա ընթացքում նվազել է ավելի քան 2 անգամ՝ 50%-ից հասնելով 23%-ի։

Միրսիյապովի խոսքով՝ դա նշանակում է, որ սպառողական սակագների բարձրացումից լրացուցիչ եկամուտներ ստացել են գեներացնող ձեռնարկությունները, այլ ոչ թե ՀԷՑ-ը։ Իսկ սակագնի 73% աճը բաժին է հասնում հանրապետության այլ էլեկտրաէներգետիկ ձեռնարկություններին:

ՀԷՑ-ին են պատկանում 36.000 կմ երկարությամբ ցանցը` երկրի գրեթե ամբողջ ցանցային տնտեսությունը: Էներգետիկ շուկա Հայաստանում չկա, գործում է միասնական գնորդի մոդելը, որի դեպքում ՀԷՑ-ը գնում է էլեկտրակայանների արտադրած ամբողջ էլէներգիան` սակագինը պետությունն է հաստատում: Այն 2014 թ. 157.3 միլիարդ դրամի շահույթ է ունեցել:

Միրսիյապովի խոսքով` ՀԷՑ-ը կրում է հիմնական ռիսկերը և իր վրա է ընդունում էլեկտրաէներգիայի ոլորտում առաջացող անհավասարակշռությունները, որոնք էլ, 2012-ից սկսած, հանգեցրել են ընկերության ամենամյա վնասների ձևավորմանը: Այդ պատճառով ՀԷՑ-ը ստիպված է ներգրավել միջոցներ, ինչն էլ ավելի է վատացնում իրավիճակն ընկերությունում։

Ընկերության ներդրումների և ռազմավարության բլոկի ղեկավարը եզրափակել է, որ 2015-ին բացասական միտումը շարունակվում է:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---