Facebook-ի նոր կարգավորումները թույլ կտան ինքնուրույն ձևավորել նորությունների ժապավենը![]() 10 հուլիսի 2015 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Facebook սոցիալական ցանցը պարբերաբար փոփոխում ու կատարելագործում է կոնտենտի հետ փոխգործակցության տարբեր սեգմետների հետ կապված ալգորիթմները։ Որոշ դեպքերում փոփոխությունները հաջողված են լինում, երբեմն՝ ոչ այնքան։ Օգտատերերը հատկապես զգայուն են նորությունների ժապավենի (News Feed) հետ կապված փոփոխությունների հանդեպ, սակայն վերջին նորամուծությունը, ամենայն հավանականությամբ, նրանց դուր կգա։ Facebook-ը հայտարարել է նորությունների ժապավենի նոր կարգավորումների ներդրման մասին։ Այժմ օգտատերն ինքը կարող է ազդել այն տեղեկատվության վրա, որը նա տեսնում է ժապավենում՝ ընտրելով այն ընկերներին ու էջերը, որոնք նրա համար առաջնային են։ Նրանց կատարած գրառումները կհայտնվեն թարմացվող ժապավենի վերին մասերում։ Բացի այդ, օգտատերը կկարողանա կրկին գրանցվել այն ընկերների գրառումներին, ում թարմացումներին նախկինում դադարել էր հետևել։ Բացի այդ, թարմացումները ներառում են էջերի որոնման նոր ալգորիթմ, որոնք կարող են հետաքրքրել օգտատիրոջը։ Գտնել դրանք և գրանցվել հնարավոր կլինի նորությունների ժապավենի կարգավորումների միջոցով։ Նոր կարգավորումներն առաջինը կհայտնվեն Facebook-ի iOS հավելվածում, ավելի ուշ կներառվեն նաև կայքի վեբ-տարբերակում և այլ մոբիլ ՕՀ-ներում։ Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ․Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։ Հղումներ թեմայով. ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |