Տարածաշրջանում 7 երկրաշարժ է գրանցվել 1 շաբաթում

Տարածաշրջանում 7 երկրաշարժ է գրանցվել 1 շաբաթում

PanARMENIAN.Net - Տարածաշրջանում Սեյսմիկ պաշտպանության ծառայության դիտացանցը հուլիսի 9-15-ը գրանցել է 3 բալ և ավելի ուժգնությամբ 7 երկրաշարժ, որից մեկը` 3 բալ ուժգնությամբ (2.6 մագնիտուդ) Թուրքիայի Վան քաղաքի, ևս մեկն էլ՝ 4 բալ ուժգնությամբ (3 մագնիտուդ) Իրանի Ահար քաղաքի տարածքում:

Նույն ժամանակահատվածում Հայաստանում 3 բալ և ավելի ուժգնությամբ երկրաշարժ չի գրանցել, տեղեկացնում է ՍՊԾ գործակալությունը։

Մայիսի 29-ին հանրապետության տարածքում 1.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 2 բալ:Մայիսի 26-ին ստորգետնյա ցնցումներ են գրանցվել ԼՂՀ Մարտակերտ և Ասկերան քաղաքներում՝ 3, և Վրաստան-Հայաստան սահմանագոտում՝ 4 բալ ուժգնությամբ:Ավելի վաղ Հայաստանում 2.1 մագնիտուդով երկրաշարժ էր գրանցվել մայիսի 15-ին` ժամը 23:21-ին: ՀՀ տարածքում երկրաշարժներ են գրանցվել նաև մարտի 24-ին և հունվարի 8-ին: Ստորգետնյա ուժգնությունն էպիկենտրոնային գոտիներում կազմել է մինչև 5 բալ:

Հուլիսի 9-ին 4 բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն է գրանցվել Իրան-Ադրբեջան (Նախիջևան) սահմանային գոտում՝ Նախիջևանից 29 կմ դեպի արևմուտք: Հուլիսի 11-ին 4-5 բալ ուժգնությամբ (3.3 մագնիտուդ) երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայում՝ Ագրի քաղաքից 24 կմ հյուսիս-արևելք, որին հետևել է 3-ից մինչև 4 բալ ուժգնությամբ (մագնիտուդ 2.3-2.7) երեք հետցնցում: Հուլիսի 15-ին 3 բալ ուժգնությամբ (2.4 մագնիտուդ) երկրաշարժ է գրանցվել Ադրբեջանի Թովուզ քաղաքից 16 կմ դեպի արևելք:

Տարածաշրջանից դուրս 6.7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել հուլիսի 10-ին Խաղաղ oվկիանոսի հարավ-արևմուտքում (Օվկիանիա)՝ Սողոմոնյան կղզիների մայրաքաղաք Հոնիարայից 168 կմ դեպի արևմուտք: Երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չկան:

Հուլիսի 12-ին 5.4 մագնիտուդով սեյսմիկ իրադարձություն է տեղի ունեցել ճապոնական Կյուսյու կղզում՝ Օյտա պրեֆեկտուրայի հյուսիսարևելյան մասում, որի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 3 մարդ, առաջացած սողանքները փակել են ավտոճանապարհները, ռիսկի գոտում գտնվող «Իկատա» ատոմակայանը չի վնասվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---