Հայ դպրոցականները 11 մեդալ են նվաճել 2 օլիմպիադայում՝ գերազանցելով հարևանների արդյունքը

Հայ դպրոցականները 11 մեդալ են նվաճել 2 օլիմպիադայում՝ գերազանցելով հարևանների արդյունքը

PanARMENIAN.Net - Հայաստանի դպրոցականների մաթեմատիկայի հավաքականը Թաիլանդում կայացածմիջազգային առարկայական օլիմպիադաում նվաճելեն 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ։ Իսկ Հնդկաստանի Մումբայ քաղաքում ֆիզիկայի միջազգային օլիմպիադայում դպրոցականները նվաճել են 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ, հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից: Ընդհանուր առմամբ երկու օլիմպիադայում հայ դպրոցականները նվաճել են 11 մեդալ, ընդ որում մաթեմատիկայի օլիմպիադայում մեր թիմի բոլոր աշակերտները դարձել են մեդալակիր:

Թիմային արդյունքներով նշված երկու օլիմպիադայում Հայաստանի ցուցանիշները գերազանցում են հարևան երկրների արդյունքները:

Երևանի Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցն օլիմպիադայում նվաճած մեդալների քանակով գերազանցել է հարևաններ Վրաստանին ու Ադրբեջանին՝ միասին:

Մաթեմատիկայի միջազգային առարկայական օլիմպիադային մասնակցել են 104 երկրից 577 դպրոցական, իսկ ֆիզիկայի օլիմպիադային ներկայացված է եղել 71 երկիր՝ 263 մասնակցով:

Առջևում դեռ ինֆորմատիկայի, կենսաբանության և աշխարհագրության օլիմպիադաներն են:

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հունիսի 16-ին հայտարարել է, որ հայ դպրոցականները չեն մասնակցի հուլիսի 20-29-ը Բաքվում կայանալիք՝ քիմիայի 47-րդ միջազգային օլիմպիադային, քանի որ Բաքուն այդպես էլ համապատասխան քաղաքական կամք չդրսևորեց, և հայ դպրոցականների օլիմպիական թիմը անվտանգության պետական երաշխիքներ չստացավ:

Չնայած, կարևորելով աշակերտների մասնակցությունը միջազգային առարկայական օլիմպիադաներին, հայկական կողմը պատրաստակամություն էր հայտնել մասնակցել Բաքվի օլիմպիադային: Լայնածավալ աշխատանքներ էին իրականացվել ազգային հավաքականի նախապատրաստման ուղղությամբ: Հայտարարվել էր նաև, որ Հայաստանի ազգային հավաքականին Բաքու կուղեկցի ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, բայց Ադրբեջանի իշխանությունը ջանքեր չի խնայում՝ Հայաստանը միջազգային գործընթացներից մեկուսացնելու համար, անտեսելով միջազգային հանրության կարծիքը, տասնամյակներ ձգվող տնտեսական շրջափակումը և քաղաքական հակասությունները տարածելում նաև հումանիտար ոլորտում, մերժողական դիրքորոշում ցուցաբերելով հայկական կողմի կառուցողական նախաձեռնություններին:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---