Windows 10-ն առանց հարցնելու կկիսի Wi-Fi-ն օգտատերի կոնտակտների հետ

Windows 10-ն առանց հարցնելու կկիսի Wi-Fi-ն օգտատերի կոնտակտների հետ

PanARMENIAN.Net - Վերջերս օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ Windows 10 նոր օպերացիոն համակարգը թարմացումներ կստանա և կտեղադրի առանց օգտատերին իրազեկելու: Եվ սա մի քանի օրից` հուլիսի 29-ին, վաճառքի հանվող նոր հարթակի միակ ավտոմատացված ծառայությունը չէ:

Մինչև Windows 10 թարմացումը օպերացիոն համակարգն արդեն հայտնի անլար ցանցերի համար առանց իրազեկելու կակտիվացնի նաև Wi-Fi Sense գործառույթը, որը թույլ է տալիս օգտատերի կոնտակտներին միանալ նրա Wi-Fi ցանցին:

Wi-Fi Sense-ը թույլ է տալիս օգտատերին նոր Wi-Fi-ին միանալու դեպքում կիսել իր հասանելիությունը Skype, Outlook և Facebook կոնտակտների հետ: Ծածկագրերը փոխանցվում են կոդավորված տեսքով, և ցանկացած մարդ կոնտակտների ցանկից, որն այդպիսի հասանելիություն է ստացել Wi-Fi Sense միջոցով, կարող է միանալ անլար ցանցին: Նաև Wi-Fi ցանցին միանալու դեպքում հնարավոր կլինի չմիացնել նրա համար Wi-Fi Sense գործառույթը:

Gizmodo Reviews պորտալի օգտատեր Քրիս Միլսը ուշադրություն է դարձրել այն փաստին, որ մինչև Windows 10 նորացումը գործառույթը պարտադրաբար միացվում է օպերացիոն համակարգում արդեն պահպանված անլար միացումներին: Այդպիսով, Windows 10-ը թույլտվություն չի հարցնելու և փոխանցելու է Wi-Fi բոլոր հայտնի ցանցերին միանալու տվյալները օգտատերի բոլոր կոնտակտներին Outlook-ում և Skype-ում: Facebook-ի կոնտակտներին փոխանցելու համար Wi-Fi Sense-ին նախկինի պես առանձին թույլտվություն կպահանջվի:

Հունիսի 1-ից Microsoft-ը սկսել է նոր ՕՀ-ի բեռնման հայտերի ընդունումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով, որը բացվում է իրազեկումների բաժնում: Օպերացիոն համակարգի բաց թեստավորման ընթացքում, որն անցնում էր ընթացիկ տարվա հունվարից, մոտ 4 մլն մարդ է Windows 10 ներբեռնել: Հունվարին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ընկերությունը խոստացավ, որ Windows 10 թարմացումն անվճար հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերին թողարկման պահից 1 տարվա ընթացքում:

Բետա թեստավորման մասնակիցները ևս մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի պատրաստվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Օպերացիոն համակարգում տեղ են գտել ընկերության բոլոր ժամանակների օպերացիոն համակարգերի լավագույն և սիրված ֆունկցիաներն ու դիզայնի մասնիկները, ինչպես օրինակ Start Menu-ն, որը այս տարբերակում առաջարկում է կատարել ընտրություն ավանդական և նոր տարբերակների միջև: Ընկերության նպատակն է օպերացիոն համակարգը հասանելի դարձնել անհատական համակարգիչների, պլանշետների, բջջային հեռախոսների համար։ Սա նշանակում է, որ ծրագրավորողները ստեծելով ծրագիր համակարգչի համար, այլևս ստիպված չեն լինի ստեղծել նույն ծրագիրը այլ սարքերի համար։ Բոլոր սարքերը կստանան նույն ծրագիրը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---