72-ժամյա նստացույց՝ Հանրապեդտության հրապարակում. «Ոտքի՛ Հայաստան»-ը սկսում է քայլերը27 հուլիսի 2015 - 18:40 AMT PanARMENIAN.Net - «Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական շարժման խորհուրդը Երևանի Հանրապետության հրապարակում հուլիսի 27-ին սկսել է 72-ժամյա նստացույց՝ կրկին առաջ բերելով բոլոր այն պահանջները, որոնք էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հարցով առաջադրվել էին քաղաքացիների կողմից: Ըստ տարածած հաղորդագրության, նստացույցի նպատակն է իրազեկել ՀՀ քաղաքացիներին, որ ըստ շարժման կազմակերպիչների՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ որևէ գործնական քայլ իշխանությունների կողմից առ այսօր չի կատարվել: Քաղնախաձեռնությունից պնդում են, որ, մասնավորապես, կարգավորում չեն ստացել հետևյալ հարցերը. միջկառավարական հանձնաժողովի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ ներգրավել միջազգային աուդիտորական ընկերություն՝ ՀԵՑ-ի ամբողջ գործունեությունը ստուգելու համար, չի մեկնարկել: Ինչպես նաև, բարձրացված սակագնի հիմնավոր լինելը ստուգելու համար միջազգային խորհրդատվական ընկերություն չի ընտրվել. միայն հուլիսի 27-ին ՀԾԿՀ-ն ընդունեց որոշում՝ այդ ուղղությամբ ձեռնարկել քայլեր, որոնց ապագան մշուշոտ է: Բացի այդ, ՀԾԿՀ-ն իր որոշմամբ չի ամրագրել, որ խորհրդատվական ընկերության ընտրությանը մասնակցելու են քաղաքացիները, սակայն ամրագրել է, որ ընտրության վերջնական որոշումը ընդունելու է Կառավարության աշխատակազմը: Նստացույցի մասնակիցների թիվը առաջին 24 ժամվա ընթացքում (հուլիսի 27-ի՝ 18:00-ից, մինչև հուլիսի 28-ի՝ 18:00-ն) չի գերազանցելու 30 հոգին, 2-րդ 24 ժամվա ընթացքում (հուլիսի 28-ի՝ 18:00-ից, մինչև հուլիսի 29-ի՝ 18:00)՝ 60 հոգին, իսկ 3-րդ 24 ժամը (հուլիսի 29-ի՝ 18:00-ից, մինչև հուլիսի 30-ի՝ 18:00)՝ 90 հոգին: Նստացույցը իրականացվելու է 3-ժամյա հերթափոխով: Յուրաքանչյուր 3 ժամը մեկ, իր հերթափոխն ավարտած խումբը կազմակերպված դուրս է գալու հրապարակի կենտրոնից՝ նրան փոխարինող խումբը մտնելու է հրապարակի կենտրոն: Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր: Նստացույցի վայրում տեղադրված է լինելու 3 պաստառ՝ 3x1,5 մ չափի: Նստացույցի մասնակիցները իրենց հետ ունենալու են միայն ջուր: ՀՀ ոստիկանությունից պահանջվում է ամեն 3 ժամը մեկ 1 րոպեով դադարեցնել հրապարակի կենտրոնին հարող փողոցի երթևեկությունը՝ հերթափոխող խմբերի դեպի հրապարակի կենտրոն անցնելու ու կենտրոնից հետ վերադառնալու համար: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 27-ի նիստում որոշել է հաստատել հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Որոշման 1-ին կետով հաստատված հրավերն ուղարկվելու է լավագույն հնգյակում ընդգրված միջազգային խորհրդատու ընկերություններին: Հանձնաժողովն ակնկալում է, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |