ՀԾԿՀ-ն էներգետիկայի աուդիտ անցկացնող է փնտրում. Այն կտևի օգոստոսի 10-ից մինչև տարեվերջ27 հուլիսի 2015 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 27-ի նիստում որոշել է հաստատել հանձնաժողովին էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության մատուցման առաջարկ ներկայացնելու հրավերը: Որոշման 1-ին կետով հաստատված հրավերն ուղարկվելու է լավագույն հնգյակում ընդգրված միջազգային խորհրդատու ընկերություններին: Ներկայացված հրավերները և արդյունքները ներկայացվելու են ՀՀ կառավարության աշխատակազմ: Հրավերը կազմվել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի և կառավարության «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» N 168-Ն որոշմամբ հաստատված գնումների գործընթացի կազմակերպման կարգի 3–րդ կետի հիման վրա, որով Հայաստանի կառավարության կողմից հետագայում հաստատման ենթակա՝ կոնկրետ նպատակներով արագացված պայմանական մրցույթներ կազմակերպելու հնարավորություն է տրվում։ Հանձնաժողովն ակնկալում է, որ խորհրդատուն կկարողանա աշխատանքը սկսել մինչև օգոստոսի 10-ը: Դրա առաջին փուլի ակնկալվող տևողությունը մոտ 6-7 շաբաթ է, 2-րդ փուլի՝ մոտ 7-8, 3-րդ՝ 6-8 շաբաթ: Այսինքն՝ աուդիտը կտևի գրեթե մինչև տարեվերջ: Հրավերը հաստատելու մասին ՀԾԿՀ որոշման նախագծում նշվում է, որ հանձնաժողովի հանդեպ հասարակության շրջանում վստահություն կառուցելու և հասարակության հետ բաց ու թափանցիկ հաղորդակցություն ապահովելու համար անհրաժեշտ է դիմել միջազգային ճանաչում ունեցող խորհրդատվական ընկերության հանձնաժողովի սակագնային քաղաքականության վերաբերյալ խորհրդատվական ծառայություններ ստանալու նպատակով։ Հանձնաժողովը, կառավարությունից ստանալով ֆինանսական և կազմակերպչական աջակցություն, հայցում է առավել համապարփակ խորհրդատվություն, որը, էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հետ կապված կոնկրետ հարցերի ուսումնասիրությունից, կհանգեցնի Հայաստանում առկա էներգետիկ շուկայի (արտադրության, հաղորդման և բաշխման) և սակագների կառուցվածքի վերլուծությանը, ինչպես նաև Հայաստանում ցածր ու մատչելի սակագների դրույքաչափերի ապահովման հնարավորությունների բացահայտմանը՝ ապահովելով էներգետիկ համակարգի և էներգետիկ շուկայի կայուն զարգացումը Հայաստանում: Հաշվի առնելով այն, որ կառավարությունն արդեն նախաձեռնել էր 2016-2036-ի էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագրի շուրջ հանրային քննարկումները, հայցվող խորհրդատվությունը նախատեսվում է ավելի կարճ ժամանակահատվածի համար: Ժամկետն այս առաջադրանքի կատարման համար էական նշանակություն ունի, և խորհրդատուների որակավորված թիմ արագ կազմելու ու այն մոբիլիզացնելու կարողությունն անհրաժեշտ պայման է այս խորհրդատվության համար։ Աուդիտի աշխատանքի շրջանակն է. էներգետիկ համակարգի գործառնական վերլուծություն, ներառյալ` արտադրողից մինչև սպառող գնագոյացման արժեշղթայի ուսումնասիրություն, սակագնի կառուցվածքի հիմնական բաղկացուցիչ մասերի, ինչպես նաև շուկայի տատանումների ու մյուս գործոնների նկատմամբ դրանց զգայունության ընդհանուր նկարագրի ներկայացում: Ստեղծված իրավիճակի և Հանձնաժողովի որոշումների ամփոփում՝ հիմնված առկա տեղեկությունների և ինստիտուցիոնալ գործելակերպերի վրա: Ստեղծված իրավիճակի ներքո սակագների չբարձրացման հետևանքների գնահատում: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |