Windows 10-ի ներբեռնումը մեկնարկել է

Windows 10-ի ներբեռնումը մեկնարկել է

PanARMENIAN.Net - Microsoft կորպորացիայի Windows ընտանիքի նոր օպերացիոն համակարգը սկսել են ներբեռնել համակարգիչներ: Օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում:

Windows 10-ը Windows NT շարքի օպերացիոն համակարգ է, որը հաջորդում է Windows 8.1-ին: Windows 8 համակարգը ստացավ 10 համարը` շրջանցելով 9: Ամենանկատելի փոփոխություններից է «Մեկնարկ» մենյուի, վիրատուալ աշխատանքային սեղանների գործառույթի և պատուհանի ռեժիմով Windows 8 հավելվածի աշխատանքի վերագործարկումը: Windows 10 (Windows 9 անվանումով տարբերակ չի թողարկվել) օպերացիոն համակարգի տեխնիկական ցուցադրական տարբերակը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 1-ին: Հունվարի 21-ի ճեպազրույցում ազդարարվեց հունվարի 23-ին թողարկված նոր տարբերակը:

Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Ավելի վաղ Microsoft-ը հայտնել էր, որ Windows 10 տարբերակն ամրագրած ոչ բոլոր օգտատերերը կկարողանան նորացնել այն մինչև հուլիսի 29-ը` ընկերությունը մտադիր է թարմացնել օպերացիոն համակարգը մի քանի փուլերով: Երբ օգտատերը հաղորդագրություն ստանա օպերացիոն համակարգի վերջնական ներբեռնման վերաբերյալ, կկարողանա գործարկել թարմացման գործընթացը, երբ հարմար լինի:

Windows 10-ի օգտատերերի համաձայնագրում մի դրույթ է հայտնաբերվել, ըստ որի օպերացիոն համակարգը թարմացումները տեղադրելու է առանց օգտատերին իրազեկելու: «Ծրագրային ապահովումը կստուգի թարմացումների առկայությունը համակարգի և հավելվածների համար, կներբեռնի և կտեղադրի այդ նորացումները: Դուք կարող են թարմացումներ ստանալ միայն Microsoft-ից կամ հեղինակային աղբյուրներից և Microsoft-ը կարող է թարմացումներ տեղադրել ձեր համակարգի համար: Ընդունելով այս համաձայնագիրը` դուք հաստատում եք, որ համաձայն եք նման թարմացումերի ավտոմատ տեղադրմանը` առանց լրացուցիչ իրազեկման»,-ասվում է փաստաթղթում:

Հունիսի 1-ից Microsoft-ը սկսել է նոր ՕՀ-ի բեռնման հայտերի ընդունումը «Ստանալ Windows 10» պատուհանի միջոցով, որը բացվում է իրազեկումների բաժնում: Օպերացիոն համակարգի բաց թեստավորման ընթացքում, որն անցնում էր ընթացիկ տարվա հունվարից, մոտ 4 մլն մարդ է Windows 10 ներբեռնել: Հունվարին տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ ընկերությունը խոստացավ, որ Windows 10 թարմացումն անվճար հասանելի կլինի Windows 7 և Windows 8.1 լիցենզիոն տարբերակների օգտատերերին թողարկման պահից 1 տարվա ընթացքում:

Բետա թեստավորման մասնակիցները ևս մինչև Windows 10 թարմացման հնարավորություն կունենան: Այդ նպատակով համակարգչի վրա հատուկ օպերացիոն համակարգ կտեղադրվի 10130 համարով, իսկ օգտատերին հարկ կլինի միացնել Microsoft-ի հաշվառման գրանցումը: Քանի որ Windows Insider ծրագիրը կշարունակի աշխատանքը RTM-վարկածի գործարկումից հետո, մասնակիցներին հարկ կլինի փորձարկել Windows 10-ի բոլոր նոր գործառույթները, նույնիսկ եթե արդյունքում համակարգիչը խափանումներով աշխատի:

Նոր օպերացիոն համակարգը կարող է աշխատել սմարթֆոններում, պլանշետներում, սեղանի համակարգիչներում, ընկերությունների համար նախատեսված Surface Hub 84-դյույմանոց թաչսքրինում, Surface Hub համալրված իրականության ակնոցներում: Ընդ որում էկրանի որոշակի չափի համար հավելվածը Windows 10-ում կաշխատի նաև այլ չափի դիսփլեյով սարքում: Նոր տարբերակն ունի նոր Edge բրաուզեր, ստանդարտ հավելվածներ, Cortana օգնական և այլ թարմացումներ:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---