Գերմանիան մեղադրում է Facebook-ին մասնավոր կյանքի օրենքները խախտելու մեջ30 հուլիսի 2015 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Գերամանական Համբուրգ քաղաքի իշխանությունները որոշել են, որ «իրական անունների» քաղաքականությունը Facebook սոցցանցում խախտում է մասնավոր կյանքի մասին Գերմանիայի օրենքները: Նրանք հայտարարել են, որ իսկական անունները նշելու սոցցանցի պահանջը հակասում է գերմանական օրենքներին և պահանջել են թույլ տալ իրենց ներկայանալ սոցցանցում կեղծանունով: Նրանք հավելել են, որ ընկերությունը չի կարող օգտատերերին ստիպել անձը հաստատող լուսանկարով փաստաթուղթ ներկայացնել կամ փոխել սոցցանցում օգտատերերի պրոֆիլների անուններն առանց իրազեկման: «Facebook-ը տնտեսական գործունեություն է վարում Գերմանիայում, մասնավորապես Համբուրգում: Եթե դուք մասնակցում եք մեր խաղին, ապա պետք է մեր կանոններով խաղաք»,-մեջբերում է The Verge-ը տվյալների և ազատ տեղեկատվության պաշտպանության գծով լիազոր Յոհաննես Կասպարին: Facebook-ի ղեկավարությունն, իր հերթին, հայտարարել է, որ նման քաղաքականություն վարելով, իրենք բարձրացնում են անվտանգությունն ու թափանցիկությունը: «Օգտատերերն իմանում են, թե ում հետ են կիսում տեղեկատվությունը»,-հայտարարել են ընկերությունում: Facebook-ի «իրական անունների» քաղաքականությունն արդեն ենթարկվել է քննադատության: Օգտատերերը բողոքում են, որ իրենց հաշվիներն արգելափակվում են, իսկ անունները փոխվում առանց իրազեկման: Համբուրգում, օրինակ, մի կին փորձել է օգտվել Facebook-ից կեղծանունով, և բողոք է ներկայացրել, երբ ընկերությունն արգելափակել է նրա հաշիվն ու խնդրել է նրա ID-ի պատճենը` առանց իրազեկելու փոխելով անունը: Facebook-ն աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցերից մեկն է։ Հիմնադրվել է 2004թ. Մարկ Ցուկերգերգի և իր ընկերների՝ Էդուարդո Սեվերինի, Դասթին Մոսկովիցի և Քրիս Հյուզի կողմից՝ Հարվարդի համալսարանում սովորելու տարիներին։ Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |