Թուրքիան շատ ավելի վտանգավոր է Եվրոպայի համար, քան Հորվաթիան կամ Բուլղարիան

PanARMENIAN.Net - Եվրոպական երկրների, առաջին հերթին Ֆրանսիայի շատաժը Թուրքիայի կողմից շատ մեծ է: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը` մեկնաբանելով Թուրքիայից հնչող սպառնալիքները ֆրանսիական խորհրդարանի հասցեին, կապված Հայոց ցեղասպանության ժխտման համար պատիժ սահմանող օրինագծի հնարավոր ընդունման հետ: Նրա խոսքերով, ԵՄ անդամ պետությունները շատ լավ հասկանում են, թե ինչ է իրենց սպասում, եթե այդ երկիրն անդամակցի Եվրամիությանը: «Թուրքիան շատ վտանգավոր է Եվրոպայի համար, շատ ավելի վտանգավոր, քան Հորվաթիան կամ Բուլղարիան: Եվրոպական սահմանադրությունը չանցավ Ֆրանսիայում եւ Հոլանդիայում հենց այն պատճառով, որ այդ երկրները վախենում են թուրքական ներկայությունից: Ճիշտ է, հարկ է նշել, որ Թուրքիան միջոցներ չունի իր քաղաքականությունն առաջ տանելու համար, ուստի եւ դիմում է շանտաժի: Ինչ վերաբերում է Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Նիկոլյա Սարկոզիի այն հայտարարությանը, թե ԵՄ-ն Թուրքիայի տեղը չէ, փոխխոսնակը նշել է, որ նա արտահայտել է Ֆրանսիայի բնակչության մեծամասնության կարծիքը: «Նա մեծ ժողովրդականություն վայելող քաղաքական գործիչ է եւ նախագահական աթոռի ակնհայտ թեկնածու: Նա խոսւմ է իր ընտրողների կողմից եւ դա բավական է Թուրքիային ԵՄ չթողնելու համար»,-ընդգծել է Հավհաննսիյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---