10 հոկտեմբերի 2006 - 18:12 AMT
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ինչ-որ չափով իրար լրացնում են
Եվրամիությունն ու ՆԱՏՕ-ն ինչ-որ չափով իրար լրացնում են: Այդ մասին «Հայաստանի Հանրապետություն» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Նրա խոսքերով, ԵՄ-ն տնտեսական ոլորտին է ավելի շատ վերաբերվում, ինստիտուցիոնալ բարեփոխումներին, ՆԱՏՕ-ն առաջին հերթին վերաբերում է անվտանգությանը, բայց նաեւ իր մեջ ունի բազմաթիվ այլ ոլորտներ` ժողովրդավարություն, բանակի քաղաքացիական վերահսկում` լուրջ ռեֆորմներն այնտեղ, ինչպես նաեւ անվտանգության հարցերով բավական լուրջ երկխոսություն ՆԱՏՕ-ի հետ: «Այս բոլորն իսկապես լուրջ, մեր պետության շահերից, տարածաշրջանի շահերից բխող ծրագրեր են: Այնպես որ մենք պետք է այս բոլորին լուրջ վերաբերվենք, եւ այն, ինչ որ ընդունել ենք որպես ծրագիր, ինչ-որ տեղ` նաեւ որպես պարտավորություն, ամբողջությամբ իրականացնենք, որպեսզի կարողանանք իսկապես առաջընթաց արձանագրել այդ բոլոր ուղղություններով»,- ընդգծել է Վարդան Օսկանյանը: