ՀՀ-ում վնասակար արտանետումների 52,6%-ի պատճառը տրանսպորտն է

ՀՀ-ում վնասակար արտանետումների 52,6%-ի պատճառը տրանսպորտն է

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարության ամփոփ տեղեկատվության համաձայն՝ 2014-ի վնասակար նյութերի արտանետումները մթնոլորտ կազմել են 270.9 հազար տ, որի 52,6%-ը բաժին է ընկել ավտոտրանսպորտին, 47.4%-ը` արտանետման անշարժ աղբյուրներին: Այս մասին հայտնում է Ազգային վիճակագրական ծառայությունը:

Արտանետման անշարժ աղբյուրների քանակը կազմել է 3.005, որոնց 76,1%-ն ունեցել են սահմանային թույլատրելի հաստատված չափորոշիչներ: Արտանետման անշարժ աղբյուրներից անջատված վնասակար նյութերի քանակը կազմել է 246.1 հազար տ, որի 47,8%-ը որսվել է, իսկ մնացած 128.4 հազար.տ արտանետվել է մթնոլորտ:

Հանրապետության մեկ բնակչի հաշվով արտանետումները կազմել են 42,6 կգ, հանրապետության տարածքի (առանց Սևանա լճի հայելու մակերեսի) մեկ քկմ-ի հաշվով` 4.510.5 կգ:

Ավտորտանսպորտից մթնոլորտ արտանետված վնասակար նյութերի քանակը կազմել է 142.5 հազար տ: Դրանց մեջ մեծ տեսակարար կշիռ են ունեցել ածխածնի օքսիդը` 103.1 հազար տ կամ ընդհանուր արտանետումների 72,3%-ը, ցնդող օրգանական միացությունները` 23.1 հազար տ կամ 16,2%, ազոտի օքսիդները` 15.7 հազար տ կամ 11%:

Հանրապետության մեկ բնակչի հաշվով ավտոտրանսպորտից արտանետումները կազմել են 47,3 կգ, հանրապետության տարածքի (առանց Սևանա լճի հայելու մակերեսի) մեկ քառ. կմ-ի հաշվով` 5.005.3 կգ:

Ըստ 2014-ի տվյալների՝ Երևանի ընդհանուր օգտագորման կանաչ տարածքների մակերեսն ընդամենը 852 հա է կամ 3,75%: Քաղաքապետարանի գույքագրման վերջին տվյալով Երևանի կանաչ մակերեսը 6758,5 հա է, ինչը հավասար է քաղաքի գրեթե 30%-ին: Իսկ միայն ընդհանուր օգտագորման կանաչ տարածքների մակերեսը` զբոսայգիներ, անտառ-պուրակներ, որոնց խնամքն էլ հենց իրականացնում է Երևանքի քաղաքապետարանը, ընդամենը 852 հա է կամ քաղաքի ընդհանուր մակերեսի 3,75%-ը (տասը տարի առաջ կանաչապատման աստիճանն ընդամենը 1,5% էր):

Երևանի կանաչապատման հիմնական նպատակը մինչև 2025-ը արվարձաններում բուֆերային գոտիների ստեղծումն է` Եռաբլուր, Ծիծեռնակաբերդ, Կարմիր բլուր, Շամպայն գինիների գործարանի շրջակայքի անտառ պուրակ: Սրանք կմեղմեն կիսաանապատային կլիման, կթեթևացնեն քամիների ուժգնությունը: Հիմնականում տնկվելու են փոշեկլանիչ հատկանիշներով ծառատեսակներ:

Հեռանկարային ծրագրերում ընդգրկած է նաև Սարալանջի և Սերպանտինի կանաչապատման հարցը, որտեղ ոռոգման ցանցն արդեն անցկացված է, բայց խիստ թեքությունը թույլ չի տալիս բուսականություն տնկել:

Կարդացեք նաև՝ Չշնչող Երևանը. Բուֆերային գոտիները քաղաքը կպաշտպանեն ավազահողմերից

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---