Ռոբերտ Սիմոնսը Երեւանում կքննարկի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հարցը![]() 11 հոկտեմբերի 2006 - 16:04 AMT PanARMENIAN.Net - Այսօր տարածաշրջանային հերթական այցի շրջանակներում Հայաստան է ժամանելու Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Ռոբերտ Սիմոնսը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում նախատեսվում են Ռ.Սիմոնսի հանդիպումները ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանի, ՀՀ Պաշտպանության նախարար Ս.Սարգսյանի եւ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հետ: Հայաստանի ղեկավարության հետ կքննարկվի Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության ներկա փուլը, մասնավորապես, ՀՀ-ՆԱՏՕ Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի իրականացման ընթացքը: Բացի այդ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը կայցելի Հայաստանում ՆԱՏՕ-ի նորաբաց տեղեկատվական կենտրոն` մասնակցելու կենտրոնի գործունեության մեկնարկին նվիրված միջոցառմանը, ինչպես նաեւ հանդիպումներ կունենա ՆԱՏՕ-ի անդամ պետությունների դեսպանների հետ:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |