Աղբյուր. Apple-ը սեպտեմբերի 4-ին կներկայացնի գերբարակ iPad mini 4 պլանշետը

Աղբյուր. Apple-ը սեպտեմբերի 4-ին կներկայացնի գերբարակ iPad mini 4 պլանշետը

PanARMENIAN.Net - Ըստ աղբյուրներից ստացված տեղեկությունների, 2015-ի սեպտեմբերի 9-ին կայանալիք շնորհանդեսի ժամանակ Apple ընկերությունը կներկայացնի ոչ միայն iPhone 6s և 6s Plus սմարթֆոնները, 12,9-դյույմանոց iPad Pro պլանշետն ու Apple TV-ն, այլ նաև iPad mini 4 պլանշետը: Ըստ աղբյուրի, սարքը նման կլինի iPad Air 2-ին, այն ամենաբարակը կլինի Apple-ի սարքերից` 6,1 մմ:

Ինտերնետում տեղեկություններ են հայտնվել նաև պլանշետի տեխնիկական պարամետրերի մասին: Ասվում է, որ iPad mini 4-ը կունենա А8 չիպ, 2 ԳԲայթ օպերատիվ հիշողություն, 7,9-դյույմանոց Retina-դիսփլեյ հակացոլքային ծածկույթով, 8 Մպ iSight տեսախցիկ և Wi-Fi 802.11ac Wi-Fi մոդուլ:

Օգոստոսի 10-ին հայտարարվեց, որ Apple ընկերության նոր սերնդի սմարթֆոնները` iPhone 6s և iPhone 6s Plus-ը կներկայացվեն մեկ շաբաթվա ընթացքում, սեպտեմբերի 7-ից սկսած: Ընկերության ղեկավարությանը մոտ աղբյուրները հայտնում են, որ, հավանաբար, Apple-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին, ինչպես և նախորդ տարի:

Apple ընկերությունը մտադիր է միանգամայն նոր տեխնոլոգիաներ կիրառել հաջորդ սերնդի iPhone 6s սմարթֆոնի արտադրության մեջ: Տարբեր աղբյուրներ տարբեր ժամանակներում հայտարարել են մատնահետքերի սքանավորման օգտին Home կոճակից հրաժարվելու, սմարթֆոնի կորպուսի համար նոր կոմպոզիտային նյութի մշակման և այլ նորամուծությունների մասին: Համոզված լինելով նոր սմարթֆոնի ահռելի պահանջարկի մեջ՝ ընկերությունը մատակարաներին պատվիրել է արտադրել 85-ից 90 մլն միավոր նոր սմարթֆոն։ Այս մասին հայտնել են The Wall Street Journal-ի աղբյուրները։

Ավելի վաղ Bloomberg-ի աղբյուրները հայտնել էին, որ iPhone 6s-ը և iPhone 6s Plus-ը կստանան Force Touch տեխնոլոգիա, որը որոշում է սմարթֆոնի էկրանը սեղմելու ուժը: Արդեն հուլիսին ընկերությունը մտադիր է զգալիորեն ավելացնել արտադրության ծավալները: Ընդ որում աղբյուրները խոսում են iPhone 6s և iPhone 6s Plus-ի կառուցվածքի նմանության մասին սմարթֆոնների այսօրվա սերնդի հետ: Ուստի Apple-ում լուրջ դժվարություններ չեն ակնկալում արտադրության փուլում:

Միևնույն ժամանակ ընկերությունը կարող է խնդիրներ ունենալ Force Touch տեխնոլոգիայով դիսփլեյների առաքման ժամկետների հարցում: Իսկ դա, իր հերթին, հավանաբար կանդրադառնա նաև ընկերության սմարթֆոնների հաջորդ սերնդի զանգվածային արտադրության վրա:

Force Touch տեխնոլոգիան արդեն օգտագործվում է նոր 12-դյույմանով MacBook-ներում և Apple Watch «խելացի ժամացույցներում»: Ընկերությունում այն դիտարկում են որպես առանցքային մրցակցային առավելություն, որը թույլ կտա զգալիորեն առաջ անցնել Samsung-ից և մյուս արտադրողներից:

Ըստ լուրերի, 0,2 մմ Force Touch-ի կիրառումը կհաստանցի iPhone-ը և 0,15 մմ ավելի երկար կդարձնի: iOS 9 ելքային ծածկագիրը մատնանշում է, որ սմարթֆոնում օգտագործվել է ավելի որակյալ ֆրոնտալ տեսախցիկ, իսկ KGI վերլուծաբան Մին Չին Կուոն վստահ է, որ iPhone 6s և iPhone 6s Plus տեղադրված է հիմնական 12-մեգապիքսելանոց տեսախցիկ, իսկ սմարթֆոնները նոր գունային երանգ կունենան` «Վարդագույն ոսկի» (Rose Gold):

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---