Apple TV ծառայությունը կգործարկվի 2016-ին

Apple TV ծառայությունը կգործարկվի 2016-ին

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը հայտարարել էր, որ կներկայացնի նոր սերնդի Apple TV հեռուստատեսային սարքն արդեն 2015-ի սեպտեմբերին, սակայն հոսքային ծառայության գործարկումը հետաձգվում է: Հավանաբար, այն կգործարկվի միայն 2016-ին:

Apple TV-ին թվային մուլտիմեդիային սարք է, որը վերարտադրում է հոսքային մուլտիմեդիան` ֆիլմեր, երաժշտություն, լուսանկարներ, հեղուկ բյուրեղային լայնէկրան հեռուստացույցների ու iTunes գրադարանի պլազմային պանելների վրա, որոնք առկա են Mac կամ PC համակարգիչներում, iPad ինտերնետ-պլանշետներում, iPod touch նվագարկիչներում, iPhone սմարթֆոններում, կամ էլ ինտերնետ ծառայություններից` iTunes Store, iTunes Radio, iCloud, Netflix, YouTube, Vimeo, Flickr: Առաջին սերնդի սարքերը որպես օպերացիոն համակարգ օգտագործում են Apple Mac OS X Tiger ՕՀ արդիականացված տարբերակը: Երկրորդ սերնդից սկսած սարքերում տեղադրվելու է Apple iOS ՕՀ-ի վերափոխված տարբերակը:

Ենթադրվում է, որ սարքը կներկայացվի սեպտեմբերի 9-ին` հատուկ միջոցառման ժամանակ կներկայացվեն նաև նոր սերնդի iPhone սմարթֆոնները: Ամերիկյան շուկային կողմնորոշված հոսքային ծառայությունը հասանելի կդարձնի ԱՄՆ խոշորագույն հեռուստացանցերի ալիքները: Ամսական բաժանորդագրության արժեքն, ըստ լուրերի, կլինի մոտ 40 դոլար, դա մոտ 2 անգամ ավելի էժան է, քան կաբելային հեռուստատեսության օպերատորների առաջարկած գինը: Փորձագետները վստահ են, որ նույնիսկ այդ դեպքում մեդիահոլդինգները շահագրգռված են գործակցելու Apple-ի հետ: Հոսքային կոնտենտը նոր հեռանկարային շուկա է, որի առաջամարտիկները զգալի առավելություններ կունենան մրցակիցների հանդեպ:

Սակայն գործընկերները միևնույն է փորձում են առավել շահավետ պայմաններ սակարկել իրենց համար: Դա է ծառայության շնորհանդեսի ձգձգման հիմնական պատճառը, բացի այդ, այս փուլում Apple-ն ուղղակի չէր դիմանա այդ ծանրաբեռնվածությանը: Չնայած կոնտենտի առաքման հարթակների խոշոր պրովայդեր Akamai Technologies-ի հետ համագործակցությանը, հոսքային ծառայության նորմալ աշխատանքի համար հարկավոր է ստեղծել միկրոկենտրոնների ցանց` մեծ դատա-կենտրոններից հեռու գտնվող շրջաններում:

Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները:

Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---