ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀՐԱԺԱՐՎՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՄԻՆՉԵՎ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ16 հուլիսի 2003 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը մտադիր չէ վերականգնել տնտեսական համագործակցությունը Հայաստանի հետ` մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` «եվրոպական եւ միջազգային կազմակերպություններից շատերը փորձում են մեզ շեղել այդ տեսանկյունից, սակայն դա մեր սկզբունքային դիրքորոշումն է»: Ոչ ոք չի կարող Ադրբեջանին նման համագործակցություն պարտադրել, հայտարարել է նախարարը: Միեւնույն ժամանակ, Վ. Գուլիեւն ընդգծել է, որ տարածաշրջանային տնտեսական նախագծերը, որոնց չի մասնակցում ռեսուրսներով հարուստ Ադրբեջանը, արդյունավետ չեն լինի:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |