ԶԼՄ-ներին հայտնի են դարձել Թեհրանի հետ ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի համաձայնության մանրամասները

ԶԼՄ-ներին հայտնի են դարձել Թեհրանի հետ ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի համաձայնության մանրամասները

PanARMENIAN.Net - ՄԱԳԱՏԷ-ն (Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը) կարող է թույլ տալ Իրանին ինքնուրույն իրականացնել Փարչինում միջուկային օբյեկտների տեսչական ստուգումները, հայտնում է Associated Press-ը, որի տրամադրության տակ է հայտնվել Թեհրանի հետ ՄԱԳԱՏԷ-ի գաղտնի պայմանագրի նախագիծը։

«Գործողություններն անցկացվելու են Իրանի սարքավորումների օգտագործմամբ, որոնք համապատասխանում են գործակալության տեխնիկական պահանջներին»,- ասվում է փաստաթղթում։

Ըստ համաձայնագրի, իրանական կողմը պետք է լուսանկարներ և տեսանյութեր տրամադրի ՄԱԳԱՏԷ-ին, ինչպես նաև իրանցի փորձագետների վերցրած նմուշները։

Միևնույն ժամանակ նյութերի փոխանցման ժամանակ ՄԱԳԱՏԷ-ն «ուշադրություն կդարձնի Իրանի ռազմական մտահոգությունների վրա», հայտնում է Ինտերֆաքսը:

Ինչպես նշում է գործակալությունը, ՄԱԳԱՏԷ-ին հանձնարարված է նաև հետևել Փարչինի օբյեկտում աշխատող անձնակազմին:

Հուլիսի 14-ին Վիեննայում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրից բացի, Իրանն ու ՄԱԳԱՏԷ-ն ստորագրեցին «ճանապարհային քարտեզ»` պարզաբանելու համար Իրանի միջուկային ծրագրին վերաբերող չլուծված հարցերը:

Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Ճանապարհային քարտեզի» առանցքային կետը Փարչինի միջուկային օբեյկտ ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների ազատ մուտքի հարցն է: Գործակալության միջազգային փորձագետները կասկածում են, որ նախկինում այնտեղ ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ աշխատանքներ են տարվել: Իրանը դա կտրականապես հերքում է, սակայն մինչ օրս թույլ չի տվել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին այցելել Փարչին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---