ԺԱՄԱՆԱԿԸ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐԱԾ ՓՈԽԼՐԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱՑԻՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ28 նոյեմբերի 2002 - 18:26 AMT PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում ստեղծված ռազմա-քաղաքական ներկայիս իրավիճակում Հայաստանի զինված ուժերը երկրի անվտանգության համակարգի բաղադրիչ մասն են հանդիսանում: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` հանդես գալով Երեւանում կայացած սեմինարին «Համագործակցության հեռանկարները եւ սկզբունքները. Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ՆԱՏՕ» թեմայով: Ընդ որում, նա իր անհամաձայնությունն է հայտնել «անդամակցությունը ՆԱՏՕ-ին արագացնելու» անհրաժեշտության մասին պնդումներին: Վերջին 10 տարիները ցույց տվեցին ընթացող աշխարհաքաղաքական գործընթացների նկատմամբ հավասարակշռված մոտեցման իրավացիությունը եւ Երեւանի վարած փոխլրացման քաղաքականության կենսունակությունը, ասել է նա: «Մենք անհրաժեշտ ենք համարում ընդլայնել շփումները եւ ծրագրերը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ: Սակայն մի մոռացեք, որ մի քանի օր առաջ ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակության Մոսկվա կատարած այցի ընթացքում խոսք էր գնում նաեւ Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդման անհրաժեշտության մաին: Այսինքն մենք շարունակում ենք զուգահեռաբար համագործակցել ինչպես մեր ռազմավարական գործընկեր` Ռուսաստանի, այնպես էլ ՆԱՏՕ-ի կառույցների հետ»,-ասել է նա: ՀՀ պաշտպանության նախարարը չի կարծում, թե Վրաստանն ու Ադրբեջանը ավելի շատ համագործակցության ծրագրեր ունեն ՆԱՏՕ-ի հետ, քան Հայաստանը: «Ուղղակի մեր հարեւանների համագործակցության ձգտումը ավելի մեծ է»,-պարզաբանել է Սերժ Սարգսյանը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |