Օհանյան. Մինսկի խմբի կազմը չպետք է փոխվի, համանախագահները պահպանում են փխրուն խաղաղությունը22 օգոստոսի 2015 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Մենք չենք կարծում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի պետությունների ցանկում պետք է փոփոխություններ կատարվեն: Այս մասին օգոստոսի 22-ին ասել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն` անդրադառնալով անդամ երկրների թվի ու կազմի փոփոխությունների մասին քննարկումներին: «Այո, կան բազմաթիվ առաջարկություններ, այդ թվում` այնպիսի երկրների ընդգրկման վերաբերյալ, որոնք կլինեն ոչ օբյեկտիվ հակամարտության կարգավորման հարցում», - ասել է Օհանյանը: Նրա խոսքով` այսօր խմբի գործունեությունը համեմատաբար պասիվացել է, քանի որ դրա անդամ երկրների միջև կան տնտեսական ու քաղաքական որոշակի հակասություններ: «Այնուամենայնիվ, պիտի հասկանանք, որ սահմանին իրավիճակը ո՛չ պատերազմ է, ո՛չ խաղաղություն, և այդ փխրուն խաղաղության պահպանողները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն են», - նկատել է նախարարը, մեջբերում է Aysor.am-ը: Հունիսին հայտնի է դարձել, որ Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ, Սերբիայի արտգործնախարար Իվիցա Դաչիչի փոխանցմամբ, Ադրբեջանն առաջարկում է ընդլայնել Մինսկի խմբի ձևաչափը՝ ի նկատի ունենալով Թուրքիային և Գերմանիային: Վերջին տարիներին պաշտոնական Բաքուն շարունակաբար դժգոհում է 23 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու նպատակով ստեղծված միջնորդական այս խմբի աշխատանքից: Թուրքիայի արտաքին գերատեսչության պաշտոնյաները, և ոչ միայն, պարբերաբար հայտարարում են, թե Մինսկի խումբը կորցրել է իր օբյեկտիվությունը: Հունվարին Հարավային Կովկասում ԱՄՆ պետքարտուղարի նախկին օգնական, Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի նախկին համանախագահ, Տալլինում Ռազմական հետազոտությունների միջազգային կենտրոնի տնօրեն Մեթյու Բրայզան ադրբեջանական «Թրենդ» գործակալությանը տված հարցազրույցում անդրադառնալով ԶԼՄ-ների որոշ հաղորդագրություններին Մինսկի խմբի ձևաչափի հնարավոր փոփոխության մասին՝ դիվանագետն ասել է, որ անհնար է համարում Թուրքիայի ու Գերմանիայիմասնակցությունը ՄԽ աշխատանքին: Նա հավելել է, որ Հայաստանը երբեք չի ընդունի Թուրքիային որպես միջնորդ ղարաբաղյան կարգավորման հարցում: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում |