Աղբյուր. Samsung-ը հսկայական Android-պլանշետ է մշակում![]() 22 օգոստոսի 2015 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հարավկորեական Samsung ընկերության ինժեներները Android օպերատիվ համակարգի հենքի վրա պլանշետ են մշակում, որի էկրանի տրամագիծը լինելու է 18,4 դյույմ: Ինչպես ասվում է աղբյուրի տեղեկատվության մեջ, SM-T670 ինդեքսով մոդելը հայտնի է նաև Tahoe ծածկանունով, ինչը Հյուսիսային Ամերիկայի հնդկացիների լեզվից թարգմանաբար նշանակում է «մեծ ջուր»: Պլանշետի հիմքում 8 միջուկանի 64 բիտանոց Exynos 7580 հարթակն է 1,6 ԳՀց հաճախականությամբ, իսկ հսկայական 18,4" պանելի թողունակությունն ընդամենը 1920x1080 պիկսել է: Օպերատիվ հիշողության ծավալը ենթադրաբար հավասար է 2 Գբայթի: Առկա է նաև 32 Գբայթ տարողությամբ կուտակիչը և micro-SD քարտերի համար նախատեսված սլթոը մինչև 128 Գբայթ: Բջջային համակարգչի հիմնական 8 Մպ տեսախցիկը լրացված է տեսազանգերի համար նախատեսված 2,1 Մպ տեսախցիկով: Android 5.1 Lollipop օպերացիոն համակարգով հագեցած նորույթն ունի 5700 մԱժ ծավալ: Պլանշետի գաբարիտային չափերն են` 451,8x275,8x11,9 մմ: Ըստ լուրերի, պլանշետային անհատական համակարգիչը նախատեսված է գրասենյակներում և ուսումնական հաստատություններում օգտագործելու համար: Չի հաղորդվում, թե սարքը երբ կթողարկվի: Apple-ի նոր պլանշետը` iPad Pro-ն, որի Էկրանի տրամագիծը 12,9 դյույմ է, վաճառքի կհանվի 2015-ի ավարտին: Ըստ վերլուծաբանների, 12,9 դյույմ էկրանով պլանշետը կունենա ճնշումը տարբերակող սենսոր` այսպես կոչված Force Touch տեխնոլոգիա, ինչպես նաև ստիլուս: Ավելի վաղ տեղեկություններ հայտնվեցին նաև, որ սարքը կունենա 2 ԳՀց օպերատիվ հիշողությամբ A9 պրոցեսոր, ինչպես նաև Touch ID, USB-C և NFC: iPad Pro-ն իբր կկարողանա աշխատել ինչպես iOS-ով, այնպես էլ OS X-ով: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |