Վանի բնակիչները պահանջում են վերակառուցել ու վերաբացել Սբ Գևորգ վանքը

Վանի բնակիչները պահանջում են վերակառուցել ու վերաբացել Սբ Գևորգ վանքը

PanARMENIAN.Net - Վանի Բահչեսարայի շրջանում 2.400 մետր բարձրության վրա կառուցված Սբ Գևորգ վանքը վերակառուցվելու և վերաբացվելու օրվան է սպասում:

Հայոց ցեղասպանությունից հետո եկեղեցին կողոպտվել է և մինչև այժմ մնում է գանձ որոնողների ուշադրության կենտրոնում:

Եկեղեցու առջևի մասը դեռ կանգուն է, և տեղի բնակիչները կոչ են անում վերակառուցել այն և դարձյալ վերաբացել քրիստոնյաների համար, HyeTert-ին հղումով գրում է Tert.am-ը:

Վանքի կառուցման ճշգրիտ ժամկետը հայտնի չէ, սակայն հայտնի է, որ այն կառուցել են Արծրունիները։ Ժայռերը փորելով կառուցված այս վանքը ճարտարապետական առումով չափազանց կարևոր նշանակություն ունի։ Բրիտանական թանգարանում պահվող և 1317-ին թվագրվող մի ձեռագրի տվյալներով՝ 14-րդ դարում այն Վասպուրականի ամենակարևոր դպրոցներից ու մշակութային կենտրոններից մեկն է եղել։ Ենթադրվում է, որ 15-րդ դարում դպրոցը փակվել է, սակայն վանքը շարունակել է գործել։ 1601-ին ժամատունը վերակառուցվել է և գործել է մինչև 1915-ը: Վանից Մյուքուս տանող միակ ճանապարհն այստեղով է անցնում, և այստեղ քրիստոնյա ու մուսուլման շատ այցելուներ են եղել։

1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈւՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ն ավերակ են, 197-ն ամբողջովին նորոգման կարիք ունեն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---