Հոկտեմբերի երկրորդ կեսին Վարդան Օսկանյանը կայցելի Կանադա, ԱՄՆ եւ Ֆրանսիա16 հոկտեմբերի 2006 - 19:32 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 17-ին ՀՀ արտգործնախարար Վարդան Օսկանյանն աշխատանքային այցով մեկնելու է Կանադա, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հոկտեմբերի 18-ին Օտտավայում նախատեսվում է ՀՀ արտգործնախարարի հանդիպումը Կանադայի ԱԳ նախարար Փիթեր ՄաքՔեյի, Կանադա - Հայաստան բարեկամության խորհրդարանական խմբի, ինչպես նաեւ Կանադայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: Հոկտեմբերի 19-ին նախարարը կմեկնի Տորոնտո, ուր ելույթով կմասնակցի ՄԱԿ-ի Խաղաղության համալսարանի կազմակերպած «Խաղաղությանը եւ զարգացմանն ուղղված հնարավորությունների կառուցում. սփյուռքի դերը» միջազգային խորհրդաժողովին:Հոկտեմբերի 21-ին նախարարը կմեկնի Վաշինգտոն, որտեղ գլխավոր բանախոսն է լինելու ԱՄՆ-ում հայկական դեսպանատան կազմակերպած Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը: Հաջորդ օրը ՀՀ ԱԳ նախարարը կմեկնի Փարիզ, ուր հոկտեմբերի 24-ին նախատեսված է նրա հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Է. Մամեդյարովի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |