«Շանթ-2015»-. Մշակույթի և սպորտի նախարարությունների անելիքները՝ պայմանական վրանային ավանում

«Շանթ-2015»-. Մշակույթի և սպորտի նախարարությունների անելիքները՝ պայմանական վրանային ավանում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ին մեկնարկած «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության՝ քաղաքացիական գերատեսչությունների ներգրավվածությամբ համապետական փուլի վերջին օրը պայմանական իրավիճակում իրենց անելիքներն են ներկայացրել մշակույթի և սպորտի նախարարությունները: Առաջադրված սցենարով, հակառակորդի հետ հարաբերությունները լարվածության այն աստիճանում են, որ ռազմական հարձակման նախապատրաստություն է իրականացվում:

Հայաստանում սեպտեմբերի 3-ից 6-ն անցկացվում է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժություն: Զորավարժությունը ղեկավարում է ՀՀ նախագահը:

Հայկական կողմը համարժեք գործողություններ է իրականացնում և ՊՆ զորավարժարաններից մեկում վրանային ավան է ձևավորվել, ուր հավաքվել են մի քանի զորամասերի տարբեր ստորաբաժանումներ. դեռևս դաշտային մարտավարական պարապմունքներով զբաղված և հորիզոնի ամենահեռավոր կետը հասնող տարածության վրա մարրզումների փուլում զինծառայողների մարտական ոգին բարձրացնելու համար մշակույթի նախարարությունը ազգային երաժշտության ու պարերի համերգ ներկայացրեց, իսկ սպորտի նախարարությունը կազմակերպեց միջազգային մրցաշարերի՝ սամբոյի, ըմբշամարտի և հրաձգության, մասնակցող մարզիկների հետ հանդիպում:

Համապետական նշանակության այս զորավարժությունը պլանային բնույթի է և նպատակաուղղված է պաշտպանությանը պետության անմիջական նախապատրաստության և ագրեսիայի հետմղման ընթացքում պետական և ռազմական կառավարման մարմինների զորահավաքային նախապատրաստության, պատրաստականության բարձր աստիճանների բերման ունակության վերստուգմանը, փոխգործակցության և գործողությունների ներդաշնակության մակարդակի բարձրացմանը:

Վրանային ավանում ռազմական գործողությունների պատրաստվող զորամասերից մեկի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ մայոր Վարդան Խառատյանը նշեց, որ նման մշակութային միջոցառուները նախապատրաստական մարզումներից հետո լիցքաթափում են և պայմանական գործողությունների նախաշեմին կորգևորեն զինվորներին. «Իսկ սպորտը մեր բանակում միշտ է կարևորվել, ամեն օր»:

Հաշվի առնելով Հայաստանի շուրջ և մերձատարածքում ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը, զորավարժության սցենարում առկա մտացածին հակառակորդը և իրավիճակն առավելապես համապատասխանեցված են իրականությանը:

24  06.09.15 - «Շանթ-2015». Պայմանական վրանային ավանի ձևավորում
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---