Հոկտեմբերի 22-ին Հայաստան է ժամանելու Բելառուսի վարչապետը19 հոկտեմբերի 2006 - 18:21 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ից 24-ը Հայաստան կայցելի Բելառուսի կառավարական պատվիրակությունը` վարչապետ Սերգեյ Սիդորսկու գլխավորությամբ: Այդ մասին ԶԼՄ-ների համար բրիֆինգի ժամանակ հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ինֆորմացիայի վարչության ղեկավար եւ մամլո քարտուղար Անդրեյ Պոպովը: Նրա խոսքերով, այցի շրջանակներում ծրագրված են բանակցություններ Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ եւ հանդիպում նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ: «Բանակցությունների ընթացքում ենթադրվում է դիտարկել հումանիտար եւ տարածաշրջանային բնույթի հարցեր, առեւտրա-տնտեսական կապերի ընդլայնման, մասնավորապես, բելառուսական ավտոմոբիլային եւ գյուղատնտեսական տեխնիկայի, վերելակային եւ էլեկտրատեխնիկական սարքավորումների ներկրման մեծացման հարցեր, ինչպես նաեւ ավտոտրակտորային տեխնիկայի սպասարկման կազմակերպման, նոր ծառայողական կենտրոնների ստեղծման հարցեր»,- ընդգծել է Պոպովը: Այցի գործնական հատվածի շրջանակներում ծրագրվում է անցկացնել Բելառուսի նորարարական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների բելառուսական շարժակազմի շնորհանդեսը, հայտնում է Regnum-ը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |