ԵԱՀԿ-ն դիտորդական խումբ կուղարկի Հայաստան, ՀՀ իշխանություններից հրավերը ժամանակին ստանալու դեպքում

PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Տիգրան Թորոսյանը հանդիպել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընտրական բարեփոխուններն ու հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենսդրական փոփոխությունները: Վ. Պրյախինը նշել է, որ ԵԱՀԿ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին` միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու գործում: ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների բյուրոն պատրաստ է ուղարկել դիտորդական առաքելություն` Հայաստանի իշխանություններից համապատասխան հրավերը ժամանակին ստանալու դեպքում: Տիգրան Թորոսյանը նշել է, որ հրավերը պետք է ուղարկել հնարավորինս շուտ, հայտնում է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը:
 Ուշագրավ
---