Նոյեմբերին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կլինի Ղազախստանում20 հոկտեմբերի 2006 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Այիմդես Բոզջիգիտովը (նստավայրը` Ալմաթի), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ հայ-ղազախական համագործակցության աշխուժացում է ակնկալում` կապված Ղազախստանի` Երեւանում ներկայացուցչություն ունենալու որոշման հետ: Կողմերը միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման համար կարեւոր խթան են համարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` առաջիկա նոյեմբերին նախատեսվող պաշտոնական այցը Ղազախստան: Երկու երկրների համար որպես ընդհանրություն զրուցակիցները նշել են լայն թափով ընթացող բարեփոխումներ, որոնց տեմպերով Հայաստանը եւ Ղազախստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատարների թվում են: Ընդգծելով ղազախական բիզնեսը որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, դեսպանն ասել է, որ փորձելու է առաջին հերթին ակտիվացնել տնտեսական կապեր: Նրա խոսքով, երկկողմ գործակցությանը նպաստող կարեւոր գործոն կարող է լինել Ղազախստանի հայ համայնքը, որի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են երկրի կյանքի տարբեր ոլորտներում:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |